Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
PoliticalՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: Փոխանցմամբ՝ հունվարի 22-ին ընթացող ԱԺ նիստում Միրզոյանը չնշեց, թե ինչի համար է նախազգուշացումը:
«Ուզում եմ Կանոնակարգ օրենքի համաձայն նախազգուշացում հայտարարել պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Ինքը գիտի, թե ինչի համար»,- ասաց Միրզոյանը:
Հունվարի 22-ի նիստում Ազգային ժողովի նախագահը նախազգուշացում էր հայտարարել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
«Պարոն Մարուքյան, պարոն Ռուբինյանն ուշադիր լսում էր ձեզ: Պարոն Մարուքյան, ձեր արածըհենց հիմա կոռեկտ չէր, նախազգուշացում է ձեզ հայտարարվում»,- նշել էր ԱԺ նախագահը:
Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր նկատմամբ հայտարարված նախազգուշացումը միակողմանի է: