«Ալաշկերտը» վարձակալել է «Լոռիի» նիգերիացի հարձակվողին
Спорт«Ալաշկերտը» վարձակալել է «Լոռիի» նիգերիացի հարձակվող Սանդի Ինուսա Նգբեդեյին:
21-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նիգերիական «Պլատո Յունայթեդ» ակումբում, Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21 հանդիպումներում Նգբեդեն դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։