«Զոռով չի, մարդ չդարձաք»
BlogosphereՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ մեկնաբանելով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները եւ դրա հետ կապված սեփական «աննախադեպ » վարքագիծը, եւս մեկ անգամ ապացուցեց, որ հեռու է պետական մտածողությունից եւ արժանի չէ զբաղեցնելու պետության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ։
Արձանագրենք․ Փաշինյանն անգամ Ազգային ժողովի ամբիոնից այդպես էլ չցավակցեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահվան առնչությամբ՝ նշելով, թե էլ ի՞նչ պետք է աներ, եթե հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ԱԱԾ պաշտոնյաների մասնակցությամբ եւ համապատասխան պետական պատվո արարողակարգով ։
Փաստորեն, ըստ Փաշինյանի՝ ԱԱԾ վերնախավը չպե ՞տք է մասնակցեր հուղարկավորությանը ։ Եթե մասնակցել է, դա արդեն իր սիրելի «աննախադե ՞պ»-ն է։
Փաշինյանը հարցնում է՝ իսկ ի ՞նչ պետք է աներ կառավարությունը, ասում է՝ Կուտոյանը վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել ։
Ասեմ․ կառավարության ղեկավարն անձնապես պետք է ցավակցեր եւ մասնակցեր հոգեհանգստի կամ հուղարկավորման արարողությանը ։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյան, իսկ երբ շնորհակալություն էիր հայտնում ԱԱԾ-ին եւ Գեորգի Կուտոյանին լավ աշխատանքի համար, այն ժամանակ չէիր մտածո ՞ւմ, որ նա վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել։ Թե ՞ կրկին իրողություն փոխվեց»։
Զոռով չի, մարդ չդարձաք։