Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բացասական պրոգրես է ապրում. Ամրամ Մակինյան
Право«ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար չէ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նրա խոսքով՝ Խաչատրյանի առողջական վիճակը գնալով բացասական դինամիկա է ստանում. «Առողջական վիճակն այս պահին էլ լավ չէ, որի համար տեղափոխվել էր բժշկական կենտրոն՝ հետազոտությունների: Ամեն անգամ պրոգրես է ապրում բացասական իմաստով»,- ասաց պաշտպանը։
Փաստաբանը նշեց, որ այս պահին չի ցանկանում խոսել Գագիկ Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու պահանջի մասին՝ ընդգծելով, որ այդ մասին առաջիկայում կխոսի:
Նշենք, որ օրերս Գագիկ Խաչատրյանին «Երևան» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Ասղտիկ» ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել էին հրատապ բուժման անհրաժեշտություն, այսօր արդեն նա տեղափոխվել է ՔԿՀ։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման մեջ։ Նա գրեթե 6 ամիս է ինչ կալանքի տակ է։