Ապատեղեկատվություն է տարածվում. ոչ մի պայթյուն չի եղել, ինքնաթիռ չի ընկել. Սիփան Փաշինյան
БлогосфераԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել:
Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»: