00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հյուսիս-հարավ»-ի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան Երևանում 2020-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը խախտումների համար Ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր․ ՃՈ պետ Կորոնավիրուսը «քթի տակ». Մեղրիում փոքր - ինչ անհանգստություն կաՈչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու գործով 2019-ին կայացվել է 4803 որոշում Արցախից առայսօր բոլոր պատասխանները բացասական են․ կորոնավիրուսով վարակի դեպք չկա Պետք է մտածել մեր նռան գինին գրանցել UNESCO-ում. ՓաշինյանՎարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներումՎերաքննիչ դատարանում մեկնարկեց Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազության բողոքի քննությունը

7-րդ գումարման ԱԺ-ի «ՕԳԳ»-ն. որքանո՞վ է ընդդիմությունը օգտագործում իր լծակները

2019-ի դեկտեմբերին լրացավ 7-րդ գումարման ԱԺ-ի գործունեության մեկ տարին և այս ժամանակահատվածը բավական է՝ նոր ԱԺ-ի արդյունավետության վերաբերյալ որոշակի միջանկյալ վերլուծություններ անելու համար: 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, որը խորհրդարանում ունի 88 պատգամավոր, ԲՀԿ խմբակցությունը ստացել է 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ: Փորձենք վերլուծել՝ ինչպիսի արդյունավետությամբ են այս երեք ուժերը օգտագործում իրենց ներկայացվածությունը 7-րդ գումարման խորհրդարանում և արդյոք ընդդիմությունը կարողանում է գործուն ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա:
 
Լինելով ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր բարձրաձայնում ՀՀԿ խմբակցության՝ իր խոսքով «անթույլատրելի և պառլամենտարիզմին ոչ հարիր» վարքագիծը, հանրապետականներին անվանելով՝ «Սերժ Սարգսյանի ուղարկած օրինագծերը դակողներ»: Արդարության համար նշենք, որ Փաշինյանը իրավացի էր, նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված օրենքների նախագծերի 65 տոկոսը խորհրդարան էր ուղարկվել կառավարությունից, իսկ ընդունվել էր, արդյունքում, դրանց 90 տոկոսը: Ի՞նչ պատկեր է այս առումով 7-րդ գումարման ԱԺ-ում, կարողացե՞լ է Նիկոլ Փաշինյանը կառուցել այնպիսի ֆրակցիա, որը, սոսկ, օրենք դակող չէ: 7-րդ գումարման երեք նստաշրջանների ընթացքում ընդունված 143 օրենքների 91%-ը (131) հեղինակել է կառավարությունը և միայն 9%-ի (12) հեղինակն է եղել խորհրդարանը: Այս առումով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հարաբերակցությունը նախորդ գումարման խորհրդարանների համեմատությամբ չի փոխվել: Պատկերն այլ է ամբողջությամբ չընդունված օրինագծերի դեպքում. նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունված 29 օրինագծերից 28-ի հեղինակը պատգամավորներն են: Դրանք հաշվարկելու դեպքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 30/70 է:
 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 6-ն ընդունվել է ամբողջությամբ, 14-ը՝ առաջին ընթերցմամբ, 25 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 2-ն ընդունվել է ամբողջությամբ, 5-ը՝ առաջին ընթերցմամբ, 17 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 4-ն ընդունվել է ամբողջությամբ, 8-ը՝ առաջին ընթերցմամբ, 17 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: Ինչ վերաբերվում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գործունեությանը, ապա նշենք, որ վերջինս նշված ժամանակահատվածում հանդես է եկել 35 օրենսդրական նախաձեռնությամբ:

Համեմատության համար նշենք, թե ինչպիսին էր պատկերը նախորդ գումարման ԱԺ-ում, որտեղ ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էր և ուներ 58 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունը կազմված էր 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 պատգամավորից: 6-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների ընթացքում ընդունված օրենքներից 295-ը հեղինակել էր կառավարությունը, 40-ը պատգամավորները: Այս առումով՝ կա նմանություն 7-րդ գումարման ԱԺ-ի հետ: 6-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների  ընթացքում ՀՀԿ-ն հեղինակել էր 26 օրենսդրական նախաձեռնություն: Ընդունվել էր դրանցից 9-ը: «Ծառուկյան» խմբակցությունը հեղինակել էր 15 օրենսդրական նախաձեռնություն: Դրանցից ընդունվել էր 4-ը, մյուս նախագծերի ընդգրկումը օրակարգ քվեարկությամբ մերժվել էր: «Ելք» խմբակցությունը հեղինակել էր 15 օրինագիծ: Ընդունվել է դրանցից 5-ը, 10-ը օրակարգ չէր ընդգրկվել: ՀՅԴ-ն որևէ նախագիծ նշված ժամանակահատվածում չէր հեղինակել:
 
Պատկերը գրեթե նույնն էր նաև 5-րդ գումարման ԱԺ-ում: Ընդունված օրենքների 92%-ը հեղինակել է կառավարությունը, 8 %-ը՝ ԱԺ-ն: Շեղում արձանագրվել է 3-րդ և 4-րդ նստաշրջաններում, երբ խորհրդարանի օրինաստեղծ նախաձեռնողականությունը հասել է 16 %-իԼ  ՀՀԿ-ն այս նույն ժամանակահատվածում հեղինակել էր 17 օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջությամբ ընդունվել էր դրանցից 7-ը: ԲՀԿ-ն հեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջությամբ ընդունվել է 3-ը, որոնցից 2-ը ԲՀԿ-ն հեղինակել է ՀՀԿ-ի, իսկ 1-ը` բոլոր խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը հեղինակել էր 7 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից և ոչ մեկը չի ընդունվել: Նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից միայն մեկի` «ԱԺ կանոնակարգ» և «Դատախազության մասին» օրենքներից կազմված փաթեթի տակ կար ՀԱԿ պատգամավորի անուն. այս փաթեթը հեղինակել են ԱԺ բոլոր խմբակցությունները:  «Ժառանգություն» խմբակցությունը հեղինակել է 8 օրենսդրական նախաձեռնություն: Ընդունվել էր միայն 1-ը` բոլոր խմբակցությունների համահեղինակությամբ: Երեք նստաշրջանների ընթացքում արտահերթ ընթացակարգով քննարկվել և մերժվել էր ՀՅԴ-ի հեղինակած 12 նախաձեռնություն: ՕԵԿ-ը հեղինակել էր 10 օրենսդրական նախաձեռնություն: 2-ը` ներկայացված այլ խմբակցությունների համահեղինակությամբ, ընդունվել էին: 
 
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ խորհրդարանական ընդդիմությունը, որի վերահսկողական լծակները 7-րդ գումարման ԱԺ-ում չեն ավելացել, անգամ առկա գործիքակազմով չի կարողանում ազդել քաղաքական գործընթացների վրա և այս առումով իշխանական մեծամասնության խնդիրը հեշտանում է, իսկ ինչ վերաբերվում է իշխող մեծամասնության՝ ընդդիմության հանդեպ լոյալության ինդեքսին, ապա այն ինչպես տեսնում ենք էական փոփոխությունների չի ենթարկվել: Ինչ վերաբերվում է ԱԺ արդյունավետությանը ընդանուր առմամբ, ապա պետք է փաստենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նոր ԱԺ-ն վիճակագրության և այդ վիճակագրության հիմքում ընկած բովանդակության և որակի առումով թեև չի զիջում նախորդ գումարման խորհրդարաններին, սակայն որևէ առումով նաև չի գերազանցում և չի արդարացնում Նոր Հայաստանի հեղափոխական խորհրդարանից ունեցած հանրության սպասումները և ակնկալիքները…
 
Լրահոս
27 Փետ
«Հյուսիս-հարավ»-ի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան Երևանում 2020-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են Վարորդներից շատերը "кракадил" թմրանյութը օգտագործողներ են․ Մարինա ԽաչատրյանՃապոնիայում կորոնավիրուսի պատճառով փակում են բոլոր դպրոցները. NHK ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը խախտումների համար Ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր․ ՃՈ պետ Կորոնավիրուսը «քթի տակ». Մեղրիում փոքր - ինչ անհանգստություն կաՄոսվկայում կբացվի հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուշարձանը Կորոնավիրուսը հասավ Վիեննա Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու գործով 2019-ին կայացվել է 4803 որոշում Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Այո՛, այլևս երբեք հայ զինվորի համար նախատեսված որևէ բան չի գողացվելու․ Ալեն ՍիմոնյանԱրցախից առայսօր բոլոր պատասխանները բացասական են․ կորոնավիրուսով վարակի դեպք չկա Պետք է մտածել մեր նռան գինին գրանցել UNESCO-ում. ՓաշինյանՎարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներումՎերաքննիչ դատարանում մեկնարկեց Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազության բողոքի քննությունը Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա կնոջ դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները (լուսանկարներ) ՈւՂԻՂ․ ԲՀԿ-ն ճանապարհային երթևեկության խնդիրների մասին խորհրդարանական լսումներ է հրավիրել Կառավարությունն արտոնություն տրամադրեց կրակայրիչներ արտադրող ընկերությանը «Ո՛չ բուժաշխատողների ջարդին»․ բողոքի ակցիա՝ ոստիկանության հոսպիտալում (տեսանյութ)Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ում է համարում ոճի կուռք Երեքամյա փոքրիկն ապաքինվում է. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սպասում են երկրորդ իրաքցի երեխային Պեկինում հայտարարել են, թե կորոնավիրուսի համաճարակը կարող էր սկիզբ առնել ոչ Չինաստանում «Ձեր պատգամավորների հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել» Ընդդիմադիր գործունեություն ծավալելը հիմա բավականին եկամտաբեր է, քան իշխանությունը․Նիկոլ Փաշինյան Գեղարքունիքում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է սյանը, տապալել այն եւ հայտնվել դաշտում Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումների առումով աշխարհում վատթարագույն տեղն ենք զբաղեցնում․ Փաշինյան (տեսանյութ) Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի. փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում «Ապացույց են ուզում, բերել ենք, թող իջնեն, վերցնեն». սևազգեստ մայրերի բողոքի ակցիան (տեսանյութ)Արթուր Դավթյանը փափուկ բարձ է դնում իշխանությունների տակ. իրավապաշտպան (տեսանյութ)Փաշինյանի նկարը՝ Քաջարանի և Սիսիանի դպրոցների պատերինԱրարատ լեռն ու Անին Հայաստան են և վերջ․ Արմեն ԱյվազյանԲիզնեսից ազդակներ ենք ստանում, ասում են՝ 90 մլն դոլարը, որ վերադարձրել եք, որտե՞ղ եք մեզ ուզում «գցեք»․ Փաշինյան (տեսանյութ)ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերվարչության կապիտանը Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 22-ի Ֆրանսուհին 2 միլիոն եվրո է շահել «Լոտո» վիճակախաղով Պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. քրեական գործ է հարուցվել «Քաղաքապետարանի աշխատողն ասում է՝ 3 երեխայիդ տար գցի մանկատուն, աշխատի» (տեսանյութ)ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին «ՄԻԱՎ-ով ապրում եմ, 4 ամսական առողջ երեխա ունեմ՝ ՁԻԱՀ կենտրոնի շնորհիվ, ինչու են փակում» (տեսանյութ)«Գագիկ Ծառուկյանը» հիմնադրամը Գեղարքունիքի մարզում շարունակում է սոցիալական ծրագրերը (տեսանյութ) Վրաստանի վարչապետը խուճապի պատճառ չի տեսնում երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքից հետո «Փաշինյանի հետ ենք ուզում հանդիպել» . ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)Բարեկամավան գյուղում դպրոցում նախկին աշակերտը բոլորի աչքի առաջ կրակոց է արձակել դասասենյակում Ձեռքերը հաճախ լվանալ, շատ կուտակումներ ունեցող վայրերում չգտնվել․ Թորոսյանի կոչը՝ մեր հայրենակիցներին (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Դատախազությունում անցյալ տարի ստացվել է 11 862 դիմում-բողոք, հարուցվել 55 քրեական գործ Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ բոլոր միջոցառումները ՀՀ-ում իրականացված են շատ ավելի որակյալ, քան որոշ զարգացած երկրներում․ Ավինյան (տեսանյութ)Վրաստանը երկու շաբաթով սահմանափակել է օդային եւ ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ
Ամենադիտված
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումԱհաբեկիչները գլխատել են զինծառայողին և զանգահարել նրա մորը (տեսանյութ) Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինՄերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինՈվքե՞ր են Արցախում ցույց անողները․ մեկը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է, հայրը՝ ադրբեջանցի ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին «Պահանջո՛ւմ ենք. Արայիկ Հարությունյանը պետք է հանի իր թեկնածությունը»Աննա Հակոբյանի սելֆին` հայելու դիմաց (լուսանկարներ)
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՈւսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցում«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԴեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտե