00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արցախի տարածքում կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են Ինչու քվորում չապահովվեց. Լիլիթ Մակունցը պարզաբանում է (տեսանյութ) Հովիկ Աղազարյանն առաջարկեց անվճար սննդի կետեր բացել (տեսանյութ)Մարտի 31-ից ապրիլի 3-ի Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աժ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ ՈՒՂԻՂ«Դեռ պետք է ապացուցել, որ աշխատանքի ես գնում». պարետատան նոր խստացումները ներկայացրել է Տիգրան ԱվինյանըԿորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն՝ ըստ Երևանի և մարզերիՇատ պետքական ու օգտակար հանդիպում ենք ունեցել. «Ֆլեշի Բարսեղ»-ը գովում է վարչապետի ջանքերըԻնչ է առաջարկել կառավարությանը Էդմոն ՄարուքյանըՍահմանափակումներն ավելի են խստացվելու, ոստիկանությանը միանալու են այլ ուժեր. Տիգրան Ավինյան

7-րդ գումարման ԱԺ-ի «ՕԳԳ»-ն. որքանո՞վ է ընդդիմությունը օգտագործում իր լծակները

2019-ի դեկտեմբերին լրացավ 7-րդ գումարման ԱԺ-ի գործունեության մեկ տարին և այս ժամանակահատվածը բավական է՝ նոր ԱԺ-ի արդյունավետության վերաբերյալ որոշակի միջանկյալ վերլուծություններ անելու համար: 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, որը խորհրդարանում ունի 88 պատգամավոր, ԲՀԿ խմբակցությունը ստացել է 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ: Փորձենք վերլուծել՝ ինչպիսի արդյունավետությամբ են այս երեք ուժերը օգտագործում իրենց ներկայացվածությունը 7-րդ գումարման խորհրդարանում և արդյոք ընդդիմությունը կարողանում է գործուն ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա:
 
Լինելով ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր բարձրաձայնում ՀՀԿ խմբակցության՝ իր խոսքով «անթույլատրելի և պառլամենտարիզմին ոչ հարիր» վարքագիծը, հանրապետականներին անվանելով՝ «Սերժ Սարգսյանի ուղարկած օրինագծերը դակողներ»: Արդարության համար նշենք, որ Փաշինյանը իրավացի էր, նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված օրենքների նախագծերի 65 տոկոսը խորհրդարան էր ուղարկվել կառավարությունից, իսկ ընդունվել էր, արդյունքում, դրանց 90 տոկոսը: Ի՞նչ պատկեր է այս առումով 7-րդ գումարման ԱԺ-ում, կարողացե՞լ է Նիկոլ Փաշինյանը կառուցել այնպիսի ֆրակցիա, որը, սոսկ, օրենք դակող չէ: 7-րդ գումարման երեք նստաշրջանների ընթացքում ընդունված 143 օրենքների 91%-ը (131) հեղինակել է կառավարությունը և միայն 9%-ի (12) հեղինակն է եղել խորհրդարանը: Այս առումով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հարաբերակցությունը նախորդ գումարման խորհրդարանների համեմատությամբ չի փոխվել: Պատկերն այլ է ամբողջությամբ չընդունված օրինագծերի դեպքում. նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունված 29 օրինագծերից 28-ի հեղինակը պատգամավորներն են: Դրանք հաշվարկելու դեպքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 30/70 է:
 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 6-ն ընդունվել է ամբողջությամբ, 14-ը՝ առաջին ընթերցմամբ, 25 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 2-ն ընդունվել է ամբողջությամբ, 5-ը՝ առաջին ընթերցմամբ, 17 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 4-ն ընդունվել է ամբողջությամբ, 8-ը՝ առաջին ընթերցմամբ, 17 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: Ինչ վերաբերվում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գործունեությանը, ապա նշենք, որ վերջինս նշված ժամանակահատվածում հանդես է եկել 35 օրենսդրական նախաձեռնությամբ:

Համեմատության համար նշենք, թե ինչպիսին էր պատկերը նախորդ գումարման ԱԺ-ում, որտեղ ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էր և ուներ 58 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունը կազմված էր 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 պատգամավորից: 6-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների ընթացքում ընդունված օրենքներից 295-ը հեղինակել էր կառավարությունը, 40-ը պատգամավորները: Այս առումով՝ կա նմանություն 7-րդ գումարման ԱԺ-ի հետ: 6-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների  ընթացքում ՀՀԿ-ն հեղինակել էր 26 օրենսդրական նախաձեռնություն: Ընդունվել էր դրանցից 9-ը: «Ծառուկյան» խմբակցությունը հեղինակել էր 15 օրենսդրական նախաձեռնություն: Դրանցից ընդունվել էր 4-ը, մյուս նախագծերի ընդգրկումը օրակարգ քվեարկությամբ մերժվել էր: «Ելք» խմբակցությունը հեղինակել էր 15 օրինագիծ: Ընդունվել է դրանցից 5-ը, 10-ը օրակարգ չէր ընդգրկվել: ՀՅԴ-ն որևէ նախագիծ նշված ժամանակահատվածում չէր հեղինակել:
 
Պատկերը գրեթե նույնն էր նաև 5-րդ գումարման ԱԺ-ում: Ընդունված օրենքների 92%-ը հեղինակել է կառավարությունը, 8 %-ը՝ ԱԺ-ն: Շեղում արձանագրվել է 3-րդ և 4-րդ նստաշրջաններում, երբ խորհրդարանի օրինաստեղծ նախաձեռնողականությունը հասել է 16 %-իԼ  ՀՀԿ-ն այս նույն ժամանակահատվածում հեղինակել էր 17 օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջությամբ ընդունվել էր դրանցից 7-ը: ԲՀԿ-ն հեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջությամբ ընդունվել է 3-ը, որոնցից 2-ը ԲՀԿ-ն հեղինակել է ՀՀԿ-ի, իսկ 1-ը` բոլոր խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը հեղինակել էր 7 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից և ոչ մեկը չի ընդունվել: Նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից միայն մեկի` «ԱԺ կանոնակարգ» և «Դատախազության մասին» օրենքներից կազմված փաթեթի տակ կար ՀԱԿ պատգամավորի անուն. այս փաթեթը հեղինակել են ԱԺ բոլոր խմբակցությունները:  «Ժառանգություն» խմբակցությունը հեղինակել է 8 օրենսդրական նախաձեռնություն: Ընդունվել էր միայն 1-ը` բոլոր խմբակցությունների համահեղինակությամբ: Երեք նստաշրջանների ընթացքում արտահերթ ընթացակարգով քննարկվել և մերժվել էր ՀՅԴ-ի հեղինակած 12 նախաձեռնություն: ՕԵԿ-ը հեղինակել էր 10 օրենսդրական նախաձեռնություն: 2-ը` ներկայացված այլ խմբակցությունների համահեղինակությամբ, ընդունվել էին: 
 
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ խորհրդարանական ընդդիմությունը, որի վերահսկողական լծակները 7-րդ գումարման ԱԺ-ում չեն ավելացել, անգամ առկա գործիքակազմով չի կարողանում ազդել քաղաքական գործընթացների վրա և այս առումով իշխանական մեծամասնության խնդիրը հեշտանում է, իսկ ինչ վերաբերվում է իշխող մեծամասնության՝ ընդդիմության հանդեպ լոյալության ինդեքսին, ապա այն ինչպես տեսնում ենք էական փոփոխությունների չի ենթարկվել: Ինչ վերաբերվում է ԱԺ արդյունավետությանը ընդանուր առմամբ, ապա պետք է փաստենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նոր ԱԺ-ն վիճակագրության և այդ վիճակագրության հիմքում ընկած բովանդակության և որակի առումով թեև չի զիջում նախորդ գումարման խորհրդարաններին, սակայն որևէ առումով նաև չի գերազանցում և չի արդարացնում Նոր Հայաստանի հեղափոխական խորհրդարանից ունեցած հանրության սպասումները և ակնկալիքները…
 
Լրահոս
1 Ապր
Մասիս Մայիլյանը հաշվարկի կեսից վրդովված տուն է գնացել. Armlur.am «Այսքան զգուշացումներից հետո դեռ գտնվում են մարդիկ, որոնք մերսման սրահներ են աշխատեցնում» (տեսանյութ)Համաճարակի արագ տարածման հիմնական պատճառը անկառավարելի հակահիգիենիկ վիճակն է․ ՏԱՍՍԵրևանում տեղի է ունեցել կողոպուտ. Shamshyan.com Արցախում ընթացող նախագահական ընտրությունների առաջատարն Արայիկ Հարությունյանն է Ուզում եմ խնդրել որոշ պատգամավորների՝ հնարավորինս քիչ խոսեն. Վահե Տեր-Մինասյան Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի Հայտնի է՝ օդի որ խոնավության պայմաններում է ոչնչանում կորոնավիրուսը․ Ռիա Նովոստի1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքի դերը ԼՂՀ անկախության հռչակման գործընթացում Երեք շրջանների տվյալներով Արայիկ Հարությունյանն առաջատար է Պարետի որոշմամբ՝ ազատ տեղաշարժի սահմանափակումները խստացվել ենՀետևելով Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին` սիրտս կիսվումա. Ալեն ՍիմոնյանԴուք մարդկանց թոքերը լսեք՝ նրանց տեղորոշելու փոխարեն. Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում էԱյս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է և իր թիմը. Աշոտյան«Իրազեկ քաղաքացիների միավորումը» խախտումների մասով 2 հաղորդում է տվել ԱՀ դատախազություն Պարետատան որոշմամբ՝ մարզահամերգային համալիրը կծառայի որպես քաղաքացիների մեկուսացման վայր Շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը. Մարիամ Փաշինյան Ավինյանը տվեց բոլոր հարցերի պատասխանները. ելույթը ծափողջույններով ընդունվեց (տեսանյութ) Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն ԹորոսյանԿորոնավիրուսի ինադու. Նաիրա Զոհրաբյանը՝ հմայիչ կերպարում (լուսանկար)«Авиарежим»-ի տակ դրեք, գնացեք հարսանիք. Արարատ Միրզոյանը սթափության կոչ արեց (տեսանյութ) 0 դրամ է ծախսվելու տեղորոշման ծրագրի իրականացման վրա. Բադասյան (տեսանյութ) Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց զանգերը և տեղաշարժը ֆիքսելու վերաբերյալ օրինագծերի փաթեթըԴուք կարծում եք՝ մենք տխմա՞ր ենք. Հայկ Կոնջորյանն ափերից դուրս եկավ (տեսանյութ) Եթե վստահ էլ լինեմ` իսպառ ոչ մի քաղաքացի այլևս ինձ չի վստահի, այս նախագծին կրկին կողմ կքվեարկեմ, պատգամավոր (տեսանյութ) Մեկուսացումից դուրս է եկել ևս 150 քաղաքացի․ Միասնական տեղեկատվական հարթակ Տեսանյութում երևացող տղամարդը որոնվում է գույք վնասելու կասկածանքով Զանգվածային մահը չոքել է մեր դուռը, մարդիկ Կասկադում հրավառություն են անում. պատգամավոր (տեսանյութ) Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան Ես օրիգինալ կլինեմ, ընդդիմադիրներին չեմ անդրադառնա. Վլադիմիր Վարդանյանի սրտառուչ ելույթը (տեսանյութ) Կառավարությունում, ԱԺ-ում բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) ԱԳ նախարարը ԱՄՆ-ին երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ ՀՀ պայքարին աջակցության համար Տաթևիկ Հայրապետյանը նախատեց ընդդիմադիրներին անպատասխանատու վարքագծի համար (տեսանյութ) Արտակարգ դրությունից հետո մեկ ամսվա ընթացքում կջնջվեն տվյալները. Նազելի Բաղդասարյան (տեսանյութ) Խնդրահարույց օրինագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել. Բադասյանը զեկուցում է արտահերթ նիստում Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի (լուսանկարներ)ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ՈւՂԻՂ Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ․ Արմեն Աշոտյան Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին Արցախում ընտրություններին քվեարկել է ընտրողների 72,7 տոկոսը Եվս մի քաղաքացի այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք. ԱՆ խոսնակ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցելու երկրորդ ընթերցման քննարկումներին. հայտարարությունՎիտալի Բալասանյանի շտաբը ընտրատեղամասերում գրանցել է մի շարք խախտումներԱՀ ոստիկանություն դիմել է 101 քաղաքացի «Կորոնավիրուսով վարակված անձինք ձեռք են բերում կայուն իմունիտետ»․ վարակաբան․ Ռիա ՆովոստիԿԳՄՍՆ-ն 100 և ավելի սարք ունի անապահով աշակերտների հեռավար ուսուցման համար Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր հոսպիտալացվել են ՄԻՊ-ի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքին. Արտակ Բեգլարյան
Ամենադիտված
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցՃՈ-ն տուգանել է Աննա ՀակոբյանինԱդրբեջանական գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է Երեխաս թունավորվել է «Երևան Սիթի» սուպերմարկետից գնած սննդից․ քաղաքացին տեսաուղերձով ահազանգում էԿորոնավիրուսով հաստատված դեպքերից 2-ը նոր են` բերված արտասահմանից. պարզվում է շփման շրջանակըՄարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի (լուսանկարներ)Կորոնավիրուսի վարակման աղբյուր հանդիսացող կարի արտադրամասն այլևս բացահայտված է (տեսանյութեր)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Դպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքՈւնենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին