Ներխուժած անձն ինքն իր ոտքով նստել է ոստիկանական մեքենան (լուսանկար)
ՀասարակությունԿրակոցներ արձակած անձին տարածքից հեռացնելուց հետո ոստիկանները շրջափակած հատվածները բացեցին և լրագրողներին թույլատրեցին մոտենալ «Էրեբունի պլազա»-ի շենքին: Այս պահին ոստիկանապետը զրուցում է ներսում գտնվող աշխատակիցների հետ:
Ականատեսների խոսքով՝ զինված շենք ներխուժած անձն ինքն իր ոտքով, ոստիկանապետի ուղեկցությամբ նստել է ոստիկանական մեքենան և հեռացել տարածքից: