ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է. Արգիշտի Քյարամյան Ցանկացած պետության հաջողության հիմքում շարունակականությունն է եւ ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելը. Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում է Պրեմիերա․ Արամե, Միհրան Ծառուկյան, Արսեն Սաֆարյան, Մկրտիչ Արզումանյան, Արամ MP3՝ «Հերոս տղերք» Ես չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել Ալիևի հուզական հայտարարությունը․ Մնացականյան Վրաստանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով (տեսանյութ) Դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին ՈՒՂԻՂ․ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր պանթեոն Անկախության օր․ Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 29-րդ տարեդարձը Անկախության օրվա լուսավոր խորհուրդը հրավեր է ազգիս զավակներին՝ վերարժեւորելու անցած դժվարին ուղին. Գարեգին Բ 

«Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել

Քաղաքական

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը քաղաքական մեծամասնության խոչընդոտելու վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 108-րդ հոդվածի համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 05-ին Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով Ազգային ժողովում ստեղծվել է 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի նախագահը նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին հայտարարություն է արել։

Ընդ որում, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 20-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի նախագահն ընթացք չէր տա պատգամավորների դիմումին, այսինքն՝ հանձնաժողովը չէր ստեղծվի, եթե նախաձեռնության հետ կապված առկա լիներ որևէ խնդիր։ Տվյալ դեպքում, Ազգային ժողովի նախագահն ընթացք է տվել դիմումին, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինն իր եզրակացությամբ ևս մեկ անգամ փաստել է դրա բովանդակության համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սա հատկապես կարևոր է այն առումով, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ այդպես էլ մինչև վերջ պնդում էին, որ Ազգային ժողովն այս մասով լիազորություն չունի։

Ըստ Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Այսինքն, հանձնաժողովում Դոնթի բանաձևով մեծամասնություն կազմելու էին իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները (առաջարկվող 11 անդամներից 7-ը)։ Եվ բնականաբար որոշումների կայացմանը որոշիչ էին լինելու մեծամասնության անդամների ձայները՝ չնայած նրան, որ հանձնաժողովը նախագահելու էր ընդդիմության ներկայացուցիչը։

Քանի որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով արդեն ստեղծված է համարվում, ըստ Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասի և Կանոնակարգի 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ մնում էր սահմանել քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։ Այդ մասին մեր կողմից ներկայացվել է որոշման նախագիծ և առաջարկվել անդամների թիվը նախատեսել 11։

Նշված որոշման ընդունումը տապալելով՝ իշխող մեծամասնությունն ուղղակիորեն խոչընդոտում է Ազգային ժողովի պատգամավորների ¼-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու սահմանադրական իրավունքի իրացմանը, որը ֆունդամենտալ նշանակություն ունի խորհրդարանական երկրի կայացման համար։

Ըստ էության, այս հանձնաժողովի ստեղծմանը խոչընդոտելը խոսում է այն մասին, որ քաղաքապետարանում իրապես գործել է կոռուպցիոն սխեմա, այլապես իշխող ուժի ներկայացուցիչներն իրենք շահագրգռված կլինեին ստեղծված քննիչ հանձնաժողովի ձևավորմամբ և դրա զեկույցի ստացմամբ։

Այսպիսով, քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները։ Օդում կախված մնացին այն լուրերը, որ նախկին իշխանությանը հարող օլիգարխները քաղաքապետարանի հորդորով համայնքին գույք են նվիրաբերել՝ դրա դիմաց ստանալով որոշակի արտոնություններ կամ այլ իրավունքներ։

Փաստացի հեղափոխությունից հետո առաջին անգամ մենք առերեսվեցինք կլանային մտածողության հետ, երբ իրավունքը ստորադասվում է թիմակցին փրկելու, նրա կամայականությունները քողարկելու արատավոր պրակտիկային։ Վերոհիշյալը հիմնավորում է այն տեսակետը, որ Հայաստանը դեռևս միայն անունով է պառլամենտական պետություն, իսկ կառավարող թիմը ոչ միայն չի փորձում պառլամենտարիզմի իրական ավանդույթներ ձևավորել, այլև ընդհակառակը՝ նմանատիպ հակաժողովրդավարական մոտեցումներով հետքայլ է արձանագրում զարգացման ուղուց ու էլ ավելի սահմանափակում խորհրդարանի դերը Հայաստանի քաղաքական կյանքում, ինչը գնահատում ենք դավաճանություն հեղափոխության հռչակած արժեքներին։

«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է այս գործելաոճը՝ համարելով դա նահանջ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու գործում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր նահատակվել են հանուն Հայաստանի վաղվա օրվա. Գագիկ ԾառուկյանԱստղագուշակ՝ սեպտեմբերի 21-ի համարԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է. Արգիշտի Քյարամյան Օրվա խորհուրդ Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Ցանկացած պետության հաջողության հիմքում շարունակականությունն է եւ ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելը. Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում էՊրեմիերա․ Արամե, Միհրան Ծառուկյան, Արսեն Սաֆարյան, Մկրտիչ Արզումանյան, Արամ MP3՝ «Հերոս տղերք»Ես չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել Ալիևի հուզական հայտարարությունը․ ՄնացականյանՎրաստանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով (տեսանյութ) Դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին ՈՒՂԻՂ․ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր պանթեոն Անկախության օր․ Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 29-րդ տարեդարձը Անկախության օրվա լուսավոր խորհուրդը հրավեր է ազգիս զավակներին՝ վերարժեւորելու անցած դժվարին ուղին. Գարեգին ԲԱյսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան Ամբողջովին մերկ պտուկներ. Վիկտորիա Բեքհեմի երկրպագուները քննադատել են նրան (լուսանկար)Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ «Տիկնիկ». Աննա Դովլաթյանի հմայիչ կերպարը Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդների հետ Պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն. «Արտ Լանչ»-ի տնօրենՀովհաննես Ազոյանը տարօրինակ կերպարանք է նկատել իր լուսանկարներում, որն արել է դատարկ տարածության մեջԵթե աղջիկը մինչև 25 տարեկանը կույս է, ուրեմն խնդիրը իր մեջ է. Նարեկ ՍագսյանՊրեմիերա․ Վրեժ Կիրակոսյան և Ռոման Ավագյան՝ «Զինվորին»Ուժեղ մարդիկ միշտ պարզ են. Շուշաննա Թովմասյանի նոր լուսանկարըԵրեկ երեկոյան ուրախ էր. Սիրուշո«Հիշում եմ՝ ինչպես մատները մտցրեց մեջս»Բեն Ավետիսյանի եւ սիրելիի կրքոտ լուսանկարըԱլիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում». Բեքարյան Արցախի նախագահը լուսակար է հրապարակել ԱԱԾ պետի դստեր հարսանիքիցՎարդավառի լճում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսից Թարմացում. սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է. մամուլի խոսնակԵրևանի քաղաքային իշխանությունները պարտավոր են դադարեցնել խայտառակությունը. հայտարարություն Երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում. Արուս Տիգրանյանը անկեղծանում է«Ես երջանիկ եմ»․ Էրիկ Կարապետյանը հարսանեկան տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հիվանդանոցի բժիշկներն ու կորոնավիրուսով հիվանդները թունավորվել են Արտ Լանչ-ի ուտելիքից. Hraparak.amԱրցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում. Փաշինյանը, Արայիկ Հարութունանը, Բակո Սահակյանը եւս մասնակցում են (տեսայութ, լուսանկարներ) Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ամուսնացել է (տեսանյութ)Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ. հրդեհաշիջմանը մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից «Լոռի» ակումբը նոր սպորտային տնօրեն ունի Արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս՝ վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք. Արփինե Հովհաննիսյան Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներինԱդրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են. ԱԳՆ խոսնակ Գեղեցկուհի Սոֆի Դևոյանի շքեղ կերպարը (լուսանկարներ)Ալիևը լավ կանի՝ օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ ՀայրապետյանՀայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Հմայիչ Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը «Իմ երազանքների հարսանիքը»․ Արուսիկ Տիգրանյանը տեսանյութ է հրապարակել իր հարսանիքից
Ամենադիտված