ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է անցած տարվա աշխատանքը (տեսանյութ)
VideoԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության 2019 թվականի աշխատանքների հունվարի 23-ին տեղի ունեցած ամփոփման մասնակցել են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, այլ պաշտոնատար անձինք:
2019 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը:
«Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է 10824 արտակարգ դեպք (2018 թ.` 8705), որոնց հետևանքով մահացել է 149 (2018 թ.` 144), մարմնական վնասվածքներ ստացել՝ 5200 (2018 թ.` 4904) մարդ։
2018 թվականի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն ավելացել են 2119-ով, վիրավորները` 296-ով, զոհերը` 5-ով։
Եղանակային շոգ պայմանների, մարդկանց գործունեության և այլ պատճառներով 2019 թվականը աչքի ընկավ տարբեր արտակարգ իրավիճակների, և հատկապես խոշոր հրդեհների մեծ քանակով։