«Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ»
Armenian Press«Հրապարակ» թերթը գրում է. «Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը շարունակում է մնալ հասարակության, նրա ընկերների համար մեծ հանելուկ։ «Ով-ով, բայց ոչ Գեորգին. նրանից երբեք սպասելի չէր»,- ասում են նրանք՝ հիշեցնելով, որ Կուտոյանն այսօրվա բոլոր ուժայինների, հատկապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցել է փայլուն հարաբերություններ։
Ի դեպ, որքան էլ տարօրինակ (նրանք մինչ այսօր էլ շատ լավ ընկերներ էին)` ՊՊԾ գնդի հարցում Կուտոյանի հետ տարաձայնությունների պատճառով ժամանակին հրաժարական տվեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը․ նրանց մոտեցումները «Սասնա ծռերի» նկատմամբ ծայրահեղ տարբեր էին, իսկ հիմա, նախկինների հետ հրաժարական չտված Արթուր Դավթյանը՝ գլուխը կախ, ում վրա իշխանությունը մատը դնում է, գորգի վրա է հրավիրում։
Մահվանից երկու օր առաջ պատահաբար հանդիպեցի Գեորգիին. տեղում չէր, աչքերը՝ բացակա, ահավոր ապատիկ։ Մտածեցի` լավ չի զգում, հետո էլ` բոլորս ենք Հայաստանում հիմա էդ վիճակում, մտածեցի` կանցնի։ Ո՜վ կկարծեր, որ էսպես կլինի»»: