Օսական և Ուիլյամսը լքում են Ավստրալիայի բաց առաջնությունը
ՍպորտԹենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի ֆավորիտները լքում են պայքարը:
Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի 3-րդ շրջանում անսպասելի պարտություն կրեց գործող չեմպիոն Նաոմի Օսական: Վերջինս մրցեց ԱՄՆ-ն ներկայացնող Կորի Գաուֆի հետ: 1 ժամ 7 րոպե ձգված մրցախաղում Օսական զիջեց երկու սեթում` 6:3, 6:4 հաշվով:
Հետագա պայքարից դուրս մնաց նաև Սերենա Ուիլյամսը, ով մրցեց Չինաստանից Վան Ցյանի հետ և զիջեց 6:4, 6:7, 7:5 հաշվով:
Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական: