Հանրային գործիչների հասցեին ագրեսիվ ու վիրավորական հայտարարությունները որեւէ արդարացում չունեն․ խոսնակ
ԲլոգոսֆերաԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԱԺ պատգամավոր, հարգարժան Edmon Marukyanը հրապարակել է մի վիրավորական մեկնաբանության լուսապատճենը՝ կարծիք հայտնելով, թե պատգամավոր Maria Karapetyanի ելույթն է օգտատիրոջ նման անթույլատրելի վարքի պատճառը:
Ցավում եմ, որ հարգարժան պարոն Մարուքյանն իր ժամանակը ծախսում է անհայտ օգտատերերի մեկնաբանությունները սքրինշոթելու եւ տարածելու վրա եւ, փաստորեն. ժամանակ չի մնում «փո՛ղ, փո՛ղ են տվել, Կամազ չեն տվել» պնդման վերաբերյալ հանրությանը ողջամիտ պարզաբանում ներկայացնելու համար:
Ամեն դեպքում, չեմ կարծում, թե օգտատերերի օնլայն-ագրեսիանյի պատճառը կարող են Մարուքյանի տարածած կեղծիքները լինել: Ու ամեն դեպքում, հանրային գործիչների հասցեին ագրեսիվ ու վիրավորական հայտարարությունները որեւէ արդարացում չունեն»: