Վովա Գասպարյանը դատարան է ներկայացել Դոն Պիպոյի գործով․ մանրամասներ
SocietyՔրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) գործով երեկվա դատական նիստն այդքան էլ հանդարտ չի անցել։ Նիստին ներկայացել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը նախաքննական իր ցուցմունքի մասին ասել է, թե այն ստորագրել է առանց կարդալու՝ վստահելով քննիչին։ Նա նաեւ ավելացրել է․ «40 տարվա իմ աշխատանքից ելնելով հավատացել եմ քննիչին ու ստորագրել եմ առանց կարդալու»։
Hraparak.am-ի փոխանցմամբ՝ մինչ Գասպարյանի հարցաքննությունը՝ Ասատրյանի եւ նրա միջեւ ընդհարում է տեղի ունեցել։ Վերջինս մեղադրել է նրան նախաքննական փուլում կեղծ ցուցմունք տալու մեջ, սակայն դատարանում հարցաքննությունից հետո Ասատրյանը զարմացած է եղել ցուցմունքի փոփոխությամբ։
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում