Մերկելին երջանկացրել է Էրդողանի նվերները (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք-գերմանական համալսարանի բացման արարողության ժամանակ սաղավարտ և նրբագեղ հայելի է նվիրել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին հայտնում է Sozcu-ն:
Նման հայելիներն ու սաղավարտներն օգտագործվել են դղյակներում՝ խորհրդանշելով ուժը, շքեղությունը և հարստությունը:
Նշենք, որ Մերկելն աշխատանքային այցով Ստամբուլում է: Նա մտադիր է Էրդողանի հետ քննարկել Լիբիայում, Սիրիայում իրավիճակը և տնտեսական համագործակցությունը: