Վավրինկան տեխնիկական հաղթանակով դուրս եկավ 4-րդ շրջան. Australian Open
ՍպորտՇվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան ոռոնց մեծ դժվարության դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ:
Տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Վավրինկան մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Իսների հետ: Երկու սեթերից հետո Իսները հրաժարվեց հետագա պայքարից և Վավրինկային տեխնիկական հաղթանակ տրվեց:
Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական: