Փաշինյանը դեռ չի որոշել, թե ով է լինելու մամուլի իր նոր խոսնակը
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել, թե ով է լինելու մամուլի իր նոր խոսնակը: Լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Չեմ որոշել: Եթե որոշած լինեի, ապա նա այստեղ ներկա կլիներ»,- ասաց Փաշինյանը:
Հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանին ազատել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: