Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ)
ВидеоՀունվարի 25-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավար անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին։
Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանին կատարած աշխատանքի համար։
Արման Սարգսյանը ներկայացրեց նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, որը մինչ այդ պարեկապահակետային ծառայության գնդի հրամատարն էր։ Ներկայացվեցին նաև Երևանի տարածքային բաժինների նորանշանակ պետերը։ Արման Սարգսյանի խոսքով՝ նրանք իրենց պրոֆեսիոնալիզմով, գիտելիքներով ու սրտացավ ծառայությամբ լավ օրինակ կլինեն առավել երիտասարդ կադրերի համար, ովքեր ապագայում իրենց օրինակով կհամուզվեն, որ առաջխախացման միակ գրավականը մասնագիտական գիտելիքների կատարելագործումն ու ծառայության նկատմամբ սրտացավ վերաբերմունքն է։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ թարմացված ղեկավար կազմով Երևան քաղաքի վարչության ու ենթակա տարածքային բաժինների ծառայողները կիրականացնեն առավել սրտացավ ու արդյունավետ ծառայություն։
Երախտիքի խոսք ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանը։ Նա, դիմելով ծառայողներին, շնորհակալություն հայտնեց միասնական աշխատանքի համար։