Եթե նվերի արժեքը գերազանցում է 75000 դրամը՝ Նիկոլը պարտավոր էր այն հանձնել պետությանը․ Ենոքյան
Բլոգոսֆերա«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ գրիչն արժե 530 եվրո։ Եթե նվերի արժեքը գերազանցում է 75000 դրամը, ապա ըստ ՀՀ օրենսդրության Նիկոլը պարտավոր էր այն հանձնել պետությանը, եւ եթե չի հանձնել, ապա յուրացրել է։
Եթե Ստյոպան ճիշտ է ասում, ապա Նիկոլը հանցագործություն է արել, եթե սուտ է ասում, ապա ինքն է կեղծ մատնություն արել։
Տղերք, դուք որոշեք՝ ձեզնից ով է նստելու էս գրիչի գործով»։