Լոռու մարզում բախվել են Wolksvagen-ը, ВАЗ-2115-ը և Opel-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ.
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ամրակից գյուղի վարչական տարածքում, բախվել են Wolksvagen մակնիշի 35 ZZ 192 համարանիշի, ВАЗ-2115 մակնիշի 35 DV 866 համարանիշի և Opel մակնիշի 36 LZ 027 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ-2115-ն ու Wolksvagen մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, իսկ Opel-ը կողաշրջվել է: Վթարի հետևանքով Opel-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: