Հենրիկ Հարթենյանը վայր կդնի ավագանու մանդատը և կհեռացվի ՔՊ-ից․ աղբյուր
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Politik.am-ի տեղեկությունների համաձայն հասարակական աղմուկից հետո ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից։