«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» «Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ» «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամը Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ» ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը 

Պահանջում ենք իշխանությանից՝ հետ կանգնել ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումների գործելակերպից. «Ազգային օրակարգ» կուսակցություն

Քաղաքական

«Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Նախագահը, չնայած տարբեր քաղաքական ուժերի և մասնագիտական շրջանակների կոչերին, այնուամենայնիվ ստորագրեց, դրանով զարկ տալով Սահմանադրական դատարանի շուրջ լարվածության հերթական շրջափուլին:

Գործող իշխանությունն անցած 2019 թվականի ամբողջ ընթացքում փորձել է ձևավորել մի թյուր պատկերացում, թե Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ, պայմանավորված նրանով, որ նրա դատավորների մեծ մասը ընտրվել են նախորդ իշխանության օրոք, և նպատակ է դրել ամեն գնով նրանց պաշտոնանկ անել։ Այդ նպատակին հասնելու համար այն գործի են դրել տարբեր մեխանիզմներ, ներառյալ Սահմանադրական դատարանի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱԺ միջնորդության ներկայացումը, այնուհետև նրա նկատմամբ քրեական մեղադրանք առաջադրելը, դատավորների նկատմամբ անթաքույց հոգեբանական ճնշումը և տարբեր էժանագին շահարկումները՝ նպատակ ունենալով ձերբազատվել գործող իշխանության համար անցանկալի դատավորներից, և սեփական միանձնյա վերահսկողությունը հաստատել Սահմանադրական դատարանի նկատմամբ:

Մենք խորապես համոզված ենք, որ իրական ժողովրդավարության գոյությունը պայմանավորված է իշխանության մարմինների միջև զսպումների և հակակշիռների կուռ համակարգի առկայությամբ, որում անփոխարինելի է Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ դերն ու քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում նրա գործունեության շարունակականության ապահովումը: Ավելին, վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ճնշումներին դիմագրավելու և իրենց սահմանադրական առաքելությունը պատվով շարունակելու պարագայում մեր պետությունը մեծ առաջընթաց կարձանագրի ժողովրդավարացման ճանապարհին՝ ապահովելով օրենքի գերիշխանության ամրապնդման հետևողական ընթացքը: Հակառակը կլինի նահանջ ժողովրդավարությունից, և մեզ կվերադարձնի ավտորիտար կառավարման վատթարագույն ավանդույթներին, երբ պետական իշխանության բոլոր մարմինները կառավարվում են մեկ անձի կամ խմբավորման կողմից:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանությանից՝ հետ կանգնել Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպից, և իր զորակցությունն է հայտնում Սահմանադրական դատարանի բոլոր այն դատավորներին, որոնք չընկրկելով, կշարունակեն պատվով կատարել իրենց սահմանադրական առաքելությունը: Միաժամանակ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին՝ գիտակցել պահի կարևորությունը և միասնականորեն հակազդել տեղի ունեցող հակապետական գործողություններին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ
Ամենադիտված