Հայցում եմ Ձեր ներողամտությունը. Հենրիկ Հարթենյան
BlogosphereՍիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ Ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում մանդատս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը:
Նշենք, որ դրանից հետո Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ այսօր հրատապ նիստ է գումարում, որից հետո հանդես կգա հայտարարությամբ:
Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ»,-ասված էր հայտարարությունում: