Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 

Որոշ դեպքերում պետական շահը ստորադասվել է անձնական շահին. Վիտալի Բալասանյան

Բլոգոսֆերա

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասամյանի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի' հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, հաղթանակած երկրի քաջարի մարտիկներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայոց Բանակի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ։

Հայրենյաց պաշտպանի կերպարը հայոց պատմության մեջ ձևավորվել է դարերի ընթացքում։ Բոլոր ժամանակներում հայ ազգային-ազատագրական պայքարում ներգրավված է եղել ողջ ժողովուրդը. պաշտպանելով հայրենիքը՝ հազարավոր հայորդիներ սխրանքներ են գործել, հերոսացել, շատերը՝ մարտիրոսվել ու անմահացել։ Հայրենյաց պաշտպանի կերպարը վերածնվեց Արցախյան ազատամարտի ընթացքում և դրան հաջորդող տարիներին: Պատերազմի ժամանակ ինքնաբուխ ձևավորված ինքնապաշտպանական ֆիդայական ջոկատները հենց մարտի դաշտում վերածվեցին կանոնավոր բանակի, որը դիմակայեց հակառակորդի նետած մարտահրավերներին և դարձավ մեր անվտանգության երաշխավորը։

Այսօր մենք առանձնահատուկ երախտագիտությամբ տոնում ենք նաև հայի ինքնության պաշտպան և գոյության երաշխավոր Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը։

Կերտած փառավոր հաղթանակից հետո Արցախում դեռևս բազում չլուծված խնդիրներ կան՝ կապված երկրի անվտանգության, պաշտպանունակության, պետական ինստիտուտների կառավարման, օրինականության և արդարության հաստատման, պետական գույքի և հողերի սեփականաշնորհման, տնտեսության զարգացման, Արցախի պատմաիրավական տարածքների բնակեցման, բնական ռեսուրսների շահագործման, ժողովրդագրական վիճակի, գործազրկության ու աղքատության հետ:

Մեր երկրում այդ խնդիրների մեծ մասի առկայությունը, սակայն, առաջին հերթին հետևանք է իշխանությունների ապաշնորհ կառավարման: Իսկ որոշ դեպքերում, պետական շահը ստորադասվել է անձնական շահին՝ պարարտ հող ստեղծելով ստվերային տնտեսության ձևավորման, օրինազանցության և անարդարության արմատավորման, պետական բյուջեի ոչ նպատակային օգտագործմամբ պետությանը պատճառած հսկայական վնասների ու մսխման, գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի ապօրինի սեփականաշնորհման կամ տասնյակ տարիներով շահագործման իրավունք ձեռք բերելու և օգտագործելու, հսկայական չափերի հասնող արտագաղթի, ապագայի նկատմամբ քաղաքացիների թերահավատության աճի համար:

Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Ոտնահարված է Արցախի քաղաքացու արժանապատիվ ապրելու իրավունքը և խիստ վտանգված է նրա ապագան։
Վստահ եմ, որ քաղաքական կամքի դրսևորմամբ, միասնական ուժերով, նվիրումով ու պետական շահի գերակայությամբ մենք կապահովենք

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Ամենադիտված