«Լուսավոր Հայաստանի» 11 պատգամավոր «Իմ քայլի» ստացած ձայների և ԸՕ-ի «քրտինքով» են «վաստակել» իրենց մանդատները. Արուսյակ Ջուլհակյան
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր էջում գրում է.
«Հարգարժան գործընկերս` ԱԺ ԼՀ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն Արմնյուզին տված հարցազրույցում ասել է, որ ի տարբերություն Իմ քայլը խմբակցության շատ պատգամավորների, Լուսավոր Հայաստանի բոլոր 17 անդամները իրենց քրտինքով են վաստակել իրենց մանդատները:
Սիրելի՛ Տարոն, սիրելի՛ ընկեր, ախր հանրահայտ փաստ է, որ այդ 17-ից ուղիղ 11-ը Իմ քայլի ստացած ձայների և Ընտրական օրենսգրքի «քրտինքով» են «վաստակել» իրենց մանդատները, մնացած 6-ի «քրտնքի» չափը չափելն էլ քո խղճին: Քեզ ի՞նչ է տալիս նման որակումները: Ինչու՞ ես էդ դաշտ մտնում: Տրամաբանական բացատրություն չեմ գտնում»: