Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ՝ հազարամյակներ առաջ. Արմեն Այվազյան
Բլոգոսֆերա«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր բազմաթիվ հայտարարություններում դարձյալ կարդում եմ, թե վաղը տոնելու ենք «Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը»։
Վերջիվերջո ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ, ըստ ամենայնի՝ Ք.ա. 3-2-րդ հազարամյակներում։
Հայկական բանակ չէի՞ն, ի՞նչ էին Արտաշես Մեծ Բարերարի, Տիգրան Մեծի, Տրդատ Մեծի, Տիրան, Արշակ ու Պապ արքաների, Սմբատ, Աշոտ, Գագիկ Բագրատունի թագավորների, կիլիկյան հայոց թագավորության հզոր բանակները։ Հայկական չէ՞ր արդյոք Առաջին Հանրապետության բանակը։
Իսկ 28 տարի առաջ Հայկական բանակը ոչ թե (առաջին անգամ) կազմավորվել է, այլ ընդամենը ՎԵՐԱՍՏԵՂԾՎԵԼ։ Հասկացե՛ք վերջապես»։