Շարքային Դավիթ Խաչատրյանը շնորհավորում է անկախ Հայաստանի ծննդյան օրն ու երգ կատարում Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. «Փաստինֆո» Դիմում եմ նրանց, ովքեր… Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարիայի նախագահը Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա. Վիտալի Բալասանյան Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ) 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի և պետք է յոթնապատկվի միջին աշխատավարձը․ Փաշինյան Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով Մի՞թե այս կառավարությունը պիտի գոյություն ունենա մինչև 2050 թվականը․ Փաշինյան 

Հայկական բանակն ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է. ՀՀ նախագահի ուղերձը

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:  Ներկայացնում ենք ՀՀ նախագահի ուղերձը. 

«Սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։

Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մեր ժողովրդի քաջարի զավակները՝ մարշալներից, գեներալներից մինչև զինվորներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունները Մեծ Հաղթանակի կերտման պատմության էջերում:

Այս տարի այդ հաղթանակի 75-ամյա հոբելյանն է, հաղթանակ, որում մեծագույն ներդրում ունեն մեր նախնիները, հաղթանակ, որին իրենց կյանքը զոհաբերեցին մեր ժողովրդի 300 հազարից ավելի որդիներն ու դուստրերը։

Գլուխ եմ խոնարհում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր նախնիների հիշատակի առաջ և երախտագիտությունս մաղթում վետերաններին, ովքեր ոչ միայն վառ են պահում հաղթանակի հիշողությունը, այլև իրենց կենսափորձով ու անցած ուղիով պատմության կենդանի դաս են մեզ համար։

Այսօր մեր սահմաններին նրա՛նց սերունդներն են, նրանց հաղթական ուղին շարունակողները, մարտական ավանդույթները հաջորդ սերնդին փոխանցողները։

Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է: Այն մեր հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է, որի շուրջը ձևավորվում և դաստիարակվում է գիտակից և հայրենասեր քաղաքացին:

Բանակը յուրաքանչյուրիս հարազատն է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ բանակի հարազատը։

Բանակը մեր ընտանիքն է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված է բանակի հետ։

Բանակը մեր հպարտությունն է, մեր հզոր հաղթաթղթերից մեկը։

Բանակը մեր ճակատն է։ Եվ բանակի շնորհիվ մենք բաց ճակատով, այսինքն՝ հպարտությամբ, արժանապատվությամբ, ազատ ու համարձակ ենք նայում մեր հեռու և մոտ հարևանների, մեր բարեկամների ու հակառակորդների, մեր ծանոթների ու անծանոթների աչքերին։

Բոլոր ժամանակներում մեր կամավորի, զինվորի, սպայի նշանաբանը եղել են Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն բառերը։ Այդ նշանաբանով են ձեռք բերվել մեր հաղթանակները, այդ նշանաբանով են պաշտպանվել մեր ընտանեկան օջախները, ազատագրվել մեր տարածքները, այդ նշանաբանով են այսօր պաշտպանվում Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը:

Արդի ժամանակներում բանակը նաև տնտեսության, գիտության և մասնագիտական կարողությունների զարգացման խթան է: Ժամանակակից բանակը նշանակում է նոր մտածողություն, նոր հմտություններ, ավելի որակյալ կրթություն և գիտություն, նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից արդյունաբերություն, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն, ժամանակակից գյուղատնտեսություն, սննդի անվտանգություն, մի խոսքով՝ նոր տնտեսություն։

Անշուշտ, պետության կողմից շարունակաբար ձեռք բերվող զինատեսակները ամրապնդում են մեր զինված ուժերի ռազմատեխնիկական հիմքը։ Սակայն առանց մարդկային կապիտալի, այդ հիմքը չի կարող լիարժեք ամուր լինել։ Բոլորիս ջանքերը, բոլորիս մտքերը պետք է ուղղված լինեն այդ կապիտալը հոգեպես, ֆիզիկապես, տնտեսապես համալրելուն և որակապես այն նոր մակարդակի բարձրացնելուն։

Սիրելի հայրենակիցներ,

Հայկական բանակը յուրաքանչյուր օր մեզ տալիս է ամենաթանկը՝ խաղաղության և ապահովության զգացում։

Այս հունվարի 28-ին էլ տարվա մյուս բոլոր օրերի նման շարունակենք աղոթել մեր զինվորների համար՝

ձե՛զ համար, հարգելի՛ զինվորներ, ազատամարտիկներ, սպաներ և գեներալներ,

ձե՛զ համար, զինծառայողների հարգելի ծնողներ, ձե՛զ համար, մեր սիրելի հերոսների հարգելի ծնողներ ու հարազատներ։

Մտածենք և գործենք մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի, մեր այսօրվա ու վաղվա համար։

Փա՛ռք մեր զինված ուժերին:

Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հանրապետությունները:

Աստված պահապան բոլորիս»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին Վրաստանի տարածքով զենքի տեղափոխումը Հայաստան թույլ չտալու համարՇարքային Դավիթ Խաչատրյանը շնորհավորում է անկախ Հայաստանի ծննդյան օրն ու երգ կատարում Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. «Փաստինֆո»Դիմում եմ նրանց, ովքեր… Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարիայի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվՆիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա. Վիտալի Բալասանյան «Ես չեմ ուզում պարզապես պատճենել ինչ-որ մեկի գաղափարները» Պիրլոն՝ «Յուվենտուսի» առաջին հաղթանակի մասինԵրգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ) 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի և պետք է յոթնապատկվի միջին աշխատավարձը․ ՓաշինյանՀուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով Մի՞թե այս կառավարությունը պիտի գոյություն ունենա մինչև 2050 թվականը․ ՓաշինյանԻնչո՞ւ են իմքայլականները խուսափում պատգամավորի գրավիչ պաշտոնիցԱրցախում պայմանագրային զինծառայող է մահացել 3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են. Վիտալի Բալասանյան4 գեներալ-մայոր, 1 գեներալ-լեյտենանտ․ նախագահը զինվորական կոչումներ է շնորհել Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ամուսնացել է. տեսեք, թե ով է եղել կնքահայրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում աղեստամոքսային խանգարում ստացած 54 անձանցից 2-ը հղիներ ենԶինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Անհատի մը կամ ազգի մը անկախութեան իրաւունքը խլել մեղանչում է Աստուծոյ դէմ․ Արամ Ա ՀՀ ՊՆ-ն տեղեկություն չունի ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին Փաշինյանը խոսում է լուսնից ու աստղերից, երբ ամենատարրական հարցերը չի կարողանում լուծել. Պապյան «Փաշինյանը չի էլ նկատել, որ կրակը չկա»Հայրենիքի պաշտպանության գործում ներդրումի համար նախագահը զինվորականների է պարգևատրել «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով. Վիտալի ԲալասանյանՀանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով. Թաթոյան Ռիո դե Ժանեյրոյում ՀՀ֊ի Անկախության տոնի առթիվ Հիսուս Քրիստոսի արձանը ներկել են հայկական եռագույնով (տեսանյութ)Հայկ Մարությանն Անկախության 29-ամյակը շնորհավորել է Թումանյանի բանաստեղծությամբ Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթըԱնցյալը գիտակցող, ներկան նորոգող և ապագան կառուցող պետություն է Հայաստանի երրորդ հանրապետությունը. Սուրեն ՊապիկյանՀամավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն․ Չինաստանի վարչապետի ուղերձը«Սա հավերժ չի տևի»․ Բիլլ Գեյթսը կանխատեսել է՝ երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը․ Fox Անկախության 29-րդ տարեդարձին համախմբման և զսպվածության կոչ եմ անում. Սեյրան Օհանյան Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատել Մենք ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում՝ օրեցօր այն դարձնելով ավելի ծաղկուն. Օնիկ Գասպարյան 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին․ Թրամփը՝ Փաշինյանին Մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում. Արայիկ ՀարությունյանՄիասնության ամենավառ, անկասկած, ամենաճիշտ ուղին վերահաստատվեց 2 տարի առաջ․ Արսեն Թորոսյան ՀՀ ԶՈւ պատվոպահակային վաշտը դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում 20-րդ դարը մենք ամփոփեցինք անկախության վերանվաճումով. Վլադիմիր ԳասպարյանՄեր պատերազմը այսօր ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ է. այն չի ավարտվելՌուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի՝ մինչեւ 2050 թ. վերափոխման ռազմավարությունըԱրցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել Անցած 29 տարիների ընթացքում փորձությունների ու մարտահրավերների պակաս չենք ունեցել․ Ավինյան Հայաստանում կանանցից շատերն ամեն օր անհաղթահարելի թվացող կարծրատիպեր են կոտրում. Աննա Հակոբյան Արթուր Վանեցյանը թող նախ մտածի, որ իր տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են. ՔյարամյանՉեմ կասկածում, որ մենք միասնաբար կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները. Ռոբերտ Քոչարյան
Ամենադիտված