00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տաթևիկ Ռևազյանը հղի է (տեսանյութ)Ես լինելու եմ վարչապետի թեկնածու. Անի Զախարյան (տեսանյութ)Ոստիկանները բացահայտել են Փափազյան փողոցում պատանիների կողմից կատարված դանակահարության դեպքը Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ մանրամասներ՝ սպասվող հարսանիքիցՀորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ` ցույցերին մասնակցելու. Արմեն Գրիգորյան Մինչեւ 2050 թ.–ը պիտի ունենանք առնվազն 25 օլիմպիական մեդալ. Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը ամենառազմականացված երրորդ երկիրն էԱրթուր Դավթյանը Արցախում հանդիպել է ՊԲ հրամանատարության ներկայացուցիչների հետ «Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել Կոնֆլիկտ ոստիկանների և քաղաքացիների միջև. իրավապաշտպանները փորձում են մտնել կառավարության շենք (տեսանյութ)

Պատգամավորների բանակային հուշերը. ինչպիսի զինվորներ են եղել խորհրդարանականները

Յոթերորդ գումարման Ազգային ժողովում օրենքներ մշակող և դրանք ընդունող պատգամավորները տարիներ առաջ հետևելով նույն օրենքներին` պարտադիր ծառայություն են անցել Հայոց բանակում: Հունվարի 28-ի` Հայոց բանակի օրվա առիթով խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներն անկեղծացել են, պատմել, թե ինչպիսի զինվորներ են եղել և թե ինչ է տվել նրանց ծառայության երկու տարին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը զինվորական ծառայություն է անցել Մեղրիում 1998-2009թթ.: Պատգամավորը նշեց` ուղիղ մեկ ամիս ավելի է ծառայել: «Այն ժամանակ օրացույցային չէր, որ հենց նույն օրը զորացրվեին: Այդ երկու տարիները սովորեցրին ինքնուրույն կյանքին, չասեմ կոփվածության, զենքի հետ աշխատելու, կարգապահության մասին: Բայց ինձ համար ամենակարևոր բաներից մեկն այն է, որ այդ տարիքում բանակում տղամարդն ինքնուրույնություն է ձեռք բերում»,-ասաց նա:
 
Հակոբյանը նշեց` կարգապահ զինվոր է եղել, բայց պատիժներից ևս չի խուսափել: «Գուբախտ»-ում հայտնվել եմ։ Որքան էլ կարգապահ ես լինում, այդ տարիքում երբեմն ինչ-որ բաներ անում ես, որի համար պետք է պատժվես»,-ասաց պատգամավորն ու հիշեց նաև պատճառներից մեկը` մի անգամ ծառայակից ընկերների հետ չթույլատրված վարում հաց են կերել, հրամանատարական կազմն էլ պատժել է:
Պատգամավորն առանձնահատուկ կերպով նշեց նաև այն ծառայակից ընկերներին, որոնց հետ շփումը դեռ շարունակվում է: 3-4 ընկերներով պայմանավորվել են՝ ամառային մի օր միասին այցելելու են զորամաս, Ագարակ գյուղ: «Այս տարի տոներին` դեկտեմբերի 30-ին, գնացի հենց այն զորամաս, որտեղ ծառայել եմ, շնորհավորեցի զինվորների գալիք տոները: Երբ գնացի, հասկացա, որ մի անգամ էլ կծառայեի: Երբ տեսա, թե հիմա ինչ պայմաններում են ծառայում, բարդություններ չկան, սնունդը լավն է, հագուստը լավն է, հասկացա, որ կուզեի մի քանի ամսով գնայի, ծառայեի»,-ասաց նա:
Հակոբյանի համար ծառայության տարիներին հայրենասիրությունն ավելի առարկայական է դարձել: Ծառայողական տարիների հետաքրքիր դեպքերից նա հիշեց հետևյալը. «Երբ ընդամենը մի քանի ամսվա ծառայող էի, շփման գծում իրավիճակ էր լարվել: Մեզ տեղակայեցին որպես պահեստային, որ եթե վիճակն ավելի լարվի, մեզ ևս բարձրացնեն դիրքեր: Մենք էլ տաքարյուն երիտասարդ էինք, անհամբեր սպասում էիք, թե երբ հրաման կտան, որ մենք էլ բարձրանանք այնտեղ: Իհարկե, հետո հասկանում ես, թե ինչ լավ է եղել, որ այդ սցենարով չի ավարտվել, ուղղակի դադարել են կրակոցները»,-ասաց Հակոբյանն ու Հայոց բանակին մաղթեց առաջին հերթին խաղաղություն, հետո` ուժ, դուխ, նկատեց` չնայած դա կա, սակայն օր օրի պետք է ավելանա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի զինծառայությունն անցել է Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում 2007-2009թթ: Ի տարբերություն Հակոբյանի` Գորգիսյանը զորացրվել է երկու տարի անց` ծառայության անցնելու հենց նույն օրը: «Ուզում էի անակնկալ կերպով գնալ տուն, սակայն չստացվեց, քանի որ նույն օրը զորացրվեցի»,-ասաց պատգամավորը: 
 
Սակայն ծառայության ընթացքում օրենքով թույլատրելի երկու արձակուրդները Գորգիսյանին թույլ են տվել գեղեցիկ անակնկալներ մատուցել հարազատներին: «Երբ գնում էի տուն արձակուրդի, տանեցիներին չէի զգուշացնում: Ներկայիս կնոջս`այն ժամանակ ընկերուհուս, ծննդյան կամ էլ մարտի 8-ի օրն էր համընկել արձակուրդս, նրա աշխատանքի վայր գնացի ծաղիկներով, շատ հետաքրքիր անակնկալ ստացվեց»,-պատմեց նա: 
Անդրադառնալով հարցին` արդյոք կարգապահ զինվոր է եղել, թե ոչ` Գորգիսյանը կատակեց` բանակում ասում են` լավ զինվորը նա չէ, որը խախտումներ չի անում, այլ նա է, որը չի բռնվում: «Լավ զինվոր եմ եղել: Բանակը հանրությանն ավելի լավ ճանաչելու, նաև հետագա կյանքի համար սեփական ուժերը ճիշտ գնահատելու փորձ է: Եվ շատ կարևոր է, որ տղաներն անպայման ծառայեն»,-ասաց Գորգիսյանն ու նշեց` իր ծառայության տարիները բավականին լավ են անցել, միշտ, երբ ընկերներով հավաքվում են, հիշելու շատ ջերմ բաներ են ունենում: 
Գորգիսյանը ծառայակից ընկերների հետ կապը մինչև հիմա պահում է: «Ամենակարևոր ձեռքբերումը մնում են ընկերները: Դժվարության ընկերները ուրիշ են լինում: Իսկ բանակն ամեն դեպքում դժվարություններ ունի։ Այդ փուլում ձեռք բերած ընկերությունը կարծում եմ ավելի ամուր ու ջերմ է լինում»,-ասաց նա:
 
Ծառայությունից հետո Գորգիսյանը զորամաս գնացել է երկու անգամ: Վերջինը նախորդ տարի էր: «Հին սպայակազմից մի 2-3 հոգի էին մնացել, և հաճելի էր, որ նրանք ինձ դեռ հիշում էին: Որքան էլ ծառայության ընթացքում թվում է, թե դժվարությունները շատ են, անսովոր է, հետո միշտ միայն լավն է հիշվում: Եվ հետո միշտ ավելի հաճելի է հիշել այդ ամենը»,-ասաց նա ու մաղթեց, որ ոչ ոք չխուսափի ծառայությունից, քանի որ հայրենիքը բոլորինս է, և յուրքանչյուրն իր թեկուզ փոքր ներդրումը պետք է ունենա հայրենիքի պաշտպանության գործում: 
«Տղաներին կմաղթեմ ամենակարևորը` գիտակցումը, թե իրենք ինչի համար են այնտեղ և ինչ կարևոր պարտականություն են կատարում: Այդ գիտակցումը թույլ չի տալիս այլ սխալներ անել, որոնք կապված չեն զինծառայության հետ: Երկրին մաղթում եմ խաղաղություն, սակայն չպետք է մոռանանք, որ այդ խաղաղությունը մենք  ամեն օր պարտադրում ենք հակառակորդին»,-ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի զինծառայությունն անցել է 1996-1998թթ: Ծառայությունը որպես հրետանավոր սկսել է Գյումրիում, հետո շարունակել է սահմանապահ զորամասում, դիրքերում: Պատգամավորը նշում է` ծառայության յուրքանչյուր օրը հետաքրքիր, ուսուցողական է եղել` թե ռազմական կրթության առումով, թե հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի, թե կյանքի այլ բնագավառների համար: «Աննկարագրելի զգացողություն է, երբ կանգնում ես խրամատում, սահման ես պահում, դեմքով նայում ես թշնամուն, իսկ թիկունքումդ քո հայկական գյուղն է, խաղաղ բնակիչներն են, և դու այն կետում ես, որ պետք է պաշտպանես այդ գյուղի, քո երկրի խաղաղությունը, անդորրը: Դա չափազանց կարևոր զգացողութուն է»,-ասաց նա ու հավելեց` ծառայության տարիներից ձեռք է բերել շատ լավ որակներ` կարգապահություն, աշխատանքային հմտություններ, կազմակերպչական ջիղ, լավ ընկերներ: 
 
Ծառայության հետ կապված հիշում է մի հետաքրքիր դրվագ: «Այդ տարիներին բջջային հեռախոսը տարածված չէր, կապի միջոցները սահմանափակ էին: Մի անգամ զինվորներից մեկի ծնողն իր ընկերոջը խնդրում է տեսակցել իր որդուն: КПП-ում` անցագրային կետում ծառայություն իրականացնող զինվորից հարցնում է, պայմանական, Մարտիրոսյան Ռոմիկին: Զինվորը բոլոր դիվիզիոններում հարց ու փորձով փնտրում է այդ մարդուն, սակայն վերջում պարզվում է, որ հենց իրեն են տեսակցելու եկել: Չի պատկերացնում, որ իր համար են եկել»,-ասաց նա:
Էնֆիաջյանը ևս զինծառայությունից հետո պարբերաբար այցելում է շփման գիծ: «Տոկունությունը, զգոնությունն ու մարտական ոգին ինչպես եղել է, այնպես էլ կա ու բարձրանում է: Մաղթում եմ, որ դա միշտ լինի բարձր հարթության վրա: Մեր բանակը մեր անվտանգության, առաջընթացի մեծագույն երաշխիքն է: Վստահ եմ, որ ձևակերպված յուրքանչյուր խնդիր մեր զինծառայողները փայլուն ձևով կիրականացնեն»,-ասաց պատգամավորն ու մաղթեց խաղաղություն, հոգու, մտքի ներդաշնակություն և ուժ` կամքի դրսևորման, քայլերի և գործողությունների մեջ: 
Լրահոս
20 Փետ
Գյումրիում կանխվել է սրճեփ ապարատի գանձանակի գողությունը Տաթևիկ Ռևազյանը հղի է (տեսանյութ)Ես լինելու եմ վարչապետի թեկնածու. Անի Զախարյան (տեսանյութ)Ժամանակի հարց է. Սպարտակ Սեյրանյան Բրիտանուհին գերել է ցանցը ստորգետնյա անցումում Լեդի Գագայի հիթի կատարմամբ Ոստիկանները բացահայտել են Փափազյան փողոցում պատանիների կողմից կատարված դանակահարության դեպքը Երևանի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Կորոնավիրուսի երեք նոր դեպք Իրանում. առողջապահության նախարարությունը ահազանգում է Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից20 հարց Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)Հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ` ցույցերին մասնակցելու. Արմեն Գրիգորյան «Տասնյակ միլիարդների վնաս է կանխվել». Հակակարկտային ծառայություն (տեսանյութ) 2018 թվականից ի վեր քաղաքական գործընթացներն ընթանում են Փաշինյանի եռանկյան միջև. քաղաքագետՄահացել է Յուրի Դավթյանը Մինչեւ 2050 թ.–ը պիտի ունենանք առնվազն 25 օլիմպիական մեդալ. Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը ամենառազմականացված երրորդ երկիրն էԱրթուր Դավթյանը Արցախում հանդիպել է ՊԲ հրամանատարության ներկայացուցիչների հետ «Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-նԿոնֆլիկտ ոստիկանների և քաղաքացիների միջև. իրավապաշտպանները փորձում են մտնել կառավարության շենք (տեսանյութ)Սուրբ Հակոբ Հայրապետը՝ վրաց եպիսկոպոսի ֆիլմում Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը. Հայկ Մարության «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարման համար հատկացվեց 242 հազար եվրո Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը պաշտոնապես թագավորական ընտանիքից դուրս կգան մարտի 31-ին Неудобно отвечать. Փաշինյանը կատակեց (տեսանյութ) Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս Դադիվանքի գողության դեպքը բացահայտվել է. երեք երիտասարդ բերման են ենթարկվել Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն (տեսանյութ) Ավտոմեքենան սահել է ձորակը Բժշկի սխալն առաջացրել է 37-ամյա տղամարդու մահը․ հարուցվել է քրեական գործ «Փաստորեն գոլդ էր». Փաշինյանը կառավարության նիստն սկսեց կատակով (տեսանյութ) Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը «Ձմեռը հեչ ապրելու եղանակ չէ». Սուրենյանի գրառումը եղանակի մասինՌոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Արցախի վերածննդի օրվա կապակցությամբԹրամփն Ազգային հետախուզության ղեկավար կնշանակի Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանին Ալեն Սիմոնյանը Փաշինյանին կփոխանցի ծնողների խնդրանքը (տեսանյութ)«Փաշինյա՛ն, ասում էիր ժողովուրդն իմ ընտանիք ա, դե իջի, ընտանիքիդ տեր կանգնի» (տեսանյութ)Վրաստանի նախագահի Աֆրիկա այցը չեղարկվել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված գրառման պատճառով Օրվա խորհուրդըՄԻՊ հայտարարությունը՝ հանրաքվեի գործընթացի վերաբերյալ ՍԱՏՄ-ն ամփոփել է 2019 թվականին կատարած աշխատանքները Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ Աստված հոգիդ լուսավորի, ՎԱՐՊԵ՛Տ. Տիգրան Ավինյանի գրառումըԳերմանիայում հանցագործը գնդակահարել է երկու բարերի այցելուներին եւ դիմել փախուստի Նա օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի. Արայիկ Հարությունյանի գրառումը«Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»Կորոնավիրուսից մահացած իրանցիները Չինաստանի քաղաքացիների հետ չէին շփվել Այդ օրն ամրապնդվեց մեր միասնությունը. ՀՀ նախագահի ուղերձն Արցախի Վերածննդի օրվա առթիվ
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԹումանյան-Վանաձոր ճանապարհին ջրատարը պայթել է և հեղեղել ճանապարհը (տեսանյութ) Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԱրցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դինԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Ով է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)«Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»«Միասին». Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի «վալենտինյան» լուսանկարներըՎիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)