Ես երազում էի զինվորական դառնալ դեռ 13-14 տարեկանից. Արծրուն Հովհաննիսյան
ԲլոգոսֆերաՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինձ մանկուց ճանաչողները լավ գիտեն, որ ես երազում էի զինվորական դառնալ դեռ 13-14 տարեկանից։
Իմ զինվորական դառնալուց հետո ազգականներիցս, հարազատներիցս շատերը ընտրեցին այդ ճանապարհը։ Այսօր իմ տոհմից, իմ գերդաստանից սպաներ շատ կան, այդ թվում Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի չորսամյա կրթությամբ առաջին աղջիկներից երկուսը։
Մենք ձևավորում ենք սպայական նոր տոհմ։ Փառք Հայոց Բանակին»։