Ռոման գտել է Կոլարովի փոխարինողին
ՍպորտԳերմանական «Բայերի» բրազիլացի պաշտպան Վենդելը կարող է հայտնվել «Ռոմայում»:
Իտալական ակումբը Կոլարովի համար փոխարինող է փնտրում և ուշադրությունը կենտրոնացրել է Վենդելի վրա:
Հիշեցնենք, որ Վենդելի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: