Ինչո՞վ է պայամանվորված ԲՀՀ-ի դեմ ատելության արշավը․ պարզաբանում է Լարիսա Մինասյանը
ՀասարակությունՄեզ համար պատասխանը մի քանի հարթության մեջ է, դա այն է, որ որևիցե ոչ ժողովրդավար, ավտորիտար, բացարձակ համակարգի հանդեպ «կոնտրոլ» ունեցող կառավարման դեպքում փոփոխություն անելու մեր հնարավորությունները շատ ցածր էին։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի բաց հասարակության հիմնադրամներ»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ եթե գրասենյակի գործառույթը տարիներ շարունակ մնացել է նույնը, ինչո՞վ է պայամանվորված ատելության արշավը։
«Ժողովրդավարական երկրում, մանավանդ մի երկրում, որտեղ այն ամենն, ինչ քաղհասարակությունը, մեր գործընկերները և մենք պահանջում էինք տարիներ շարունակ, դարձավ 1 մլն-ի պահանջ և փոփոխություն անելու հնարավորությունը՝ ժողովրդավար լեգիտիմ կառավարության, ակնհայտորեն այդ արժեքներին դավանող կառավարության դեպքում դառնում է շատ մեծ, ռևանշը դառնում է անհնար և ինչ է պետք անել, պետք է ժողովրդի վստահությունը խարխլել, պետք է բացատրել՝ «ո՞վ եք դուք, էդ դո՞ւք եք արել, չէ′, ինչ-որ մեկը ինչ-որ տեղից ինչ-որ մի բան արել է» և ինձ են թշնամի գտնում, սերմանում են վախ, ահա, թե ինչ է արվում։ Այսօր մենք դիմում ենք ձեզ չներգրավվել հակապետական, հակահեղափոխական այս գործունեության մեջ»,-ասաց Մինասյանը։