00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
24 ժամ ջուր չի լինելու Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ստեփանակերտում քաղաքացին հարվածել է ՃՈ ծառայողին և վնասել քիթը ՀՀ և Դանիայի խորհրդարանների խոսնակներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների Չինաստանը հրապարակել է նոր կորոնավիրուսի բռնկման մասին ամենամեծ ուսումնասիրությունը ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարինՉալյանը և Ալեքսանյանը կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը Ադրբեջանի դիրքորոշումները մերժում են Արցախի ժողովրդի իրավունքները. Մնացականյանը՝ Տոյվո Կլաարին Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել

Քոչարյան. Ինձ, հավանաբար, վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրն արատավոր իշխանությունից ազատելու գործում

Yerevan.Today-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով հարցեր էր ուղղել Ռոբերտ Քոչարյանին։ 

Տարին սկսվեց տարածաշրջանում լարվածության աճով, որի պատճառը իրանցի գեներալ Սուլեյմանիին սպանելու՝ ամերիկացիների քայլն էր։  Ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունները և մեր իշխանությունների արձագանքն այդ իրադարձություններին:

Տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետևանք են, ինչի մասին խոսել եմ վերջին հարցազրույցներից մեկում։ Տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։ Գործընթացը չափազանց վտանգավոր է, բայց անխուսափելի, և մենք պետք է պատրաստ լինենք նման դրսևորումներին։ Հայաստանի արձագանքն ամոթալի, ջայլամային էր։ «Լեոպոլդ» կատվի մասին հայտնի մուլտֆիլմից «եկեք համերաշխ ապրենք» ոճով վարչապետի «Լեռան քարոզը» բացարձակապես ադեկվատ չէր։ Խոսքն ինչ-որ մեկի կողմն անցնելու մասին չէ, սակայն պետք էր գոնե նշել տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը։ Այսպես՝ կողքից հետևողի դիրքերից, կարող էր արձագանքել Պոլինեզիայի որևէ կղզի պետություն, ոչ թե բարեկամ հարևանը։

Կիսո՞ւմ եք տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վարչապետի հիացմունքը։ Ինչպիսի՞ն է տնտեսական տարվա ու խնդիրների վերաբերյալ Ձեր կանխատեսումը:

Վարչապետի հիացմունքի պատճառները, հավանաբար, հայտնի են միայն իրեն։ Տնտեսությանն առնչվող հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ, քանի որ կարելի է խոսել նախորդ տարվա որոշ արդյունքների մասին։

ա) Երկու բառ տնտեսության կառուցվածքի մասին:

Հիշեցնեմ, որ կառավարությունը խոսում էր հումքային բաղադրիչը կրճատելու, բարձր արտադրողական գյուղատնտեսություն զարգացնելու, շինարարությունը խթանելու, ինչպես նաև գիտատար արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերը ու թվային տնտեսությունը զարգացնելու հաստատակամ մտադրության մասին։ Նախորդ տարի տեղի է ունեցել հակառակը. տնտեսության ընդհանուր ծավալում հանքաարդյունաբերության մասնաբաժինն աճել է, գյուղատնտեսության մասնաբաժինը՝ նվազել, ներկրման և արտահանման տարբերությունն աճել է, առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է՝ բացառապես խաղային բիզնեսի և սպառողական վարկավորման, այլ ոչ թե «նոր տնտեսության» հաշվին: Վարչապետի խոստացած շինարարական բումն այդպես էլ չսկսված՝ ավարտվեց. ոլորտն ավելի փոքր տեմպերով աճեց, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ։ Բյուջեի ծախսային մասը խիստ թերակատարվել է կապիտալ ծախսերի մասով։ Պետական պարտքն աճել է, ՀՀ-ից մարդկանց արտահոսքը՝ շարունակվել:

Այսպիսով, տնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակ։ Նախանշված նպատակների և փաստացի արդյունքների իրարամերժ զարգացումը խոսում է կառավարության մոտ տնտեսական քաղաքականության, կառավարման հմտությունների և նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով կանխատեսելու ունակության բացակայության մասին: Երկրի տնտեսության կառուցվածքը ձևավորում էր պղնձի գները և տոտալիզատորը, այլ ոչ թե՝ կառավարության ծրագրերը։ Սա նախարարների և գերատեսչությունների ղեկավարների մեծամասնության մասնագիտական տարրական անպիտանության արտացոլումն է։

բ) Տնտեսական աճի մասին:

Տնտեսությունն իսկապես աճել է, բայց տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամենևին ոչ 7,5% - ով: Ըստ Հ. Բագրատյանի՝ աճը կազմել է 3,5 տոկոս, ինչն ավելի նման է ճշմարտությանը։ Վիճակագրությունը կասկածի առիթ է տալիս, քանի որ տնտեսության աճը գործնականում չի ազդել երկրի քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի վրա: Բացի դա, տրանսպորտային փոխադրումների և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը տնտեսական աճի տրամաբանության հետ չի խոսում։

Վիճակագրության դեֆորմացիան տեղի է ունենում նաև տնտեսության մեջ հսկայական «փուչիկի» պատճառով, որն առաջացել է թաքնված վերաարտահանման նպատակով ավտոմեքենաների ներմուծման հետևանքով՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների հետ հարկման տարբերությամբ։ Ներքին շուկայի պահանջարկը շուրջ 30 հազար է, իսկ նախորդ տարի երկիր է ներկրվել 189 հազար ավտոմեքենա։ Դա ուռճացրել է տնտեսության բազային ցուցանիշները, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրական վիճակը: Այդ իսկ պատճառով, առևտրի և ծառայությունների ծավալների թվերը լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն: Ակնհայտ է, որ սպառողական վարկերի պորտֆելի կտրուկ աճը մեծապես պայմանավորված է հենց այդ գործոնով։ Դրանով է բացատրվում նաև հարկային մուտքերի գերակատարումը։ Տնտեսության իրական պատկերը հասկանալու համար պետք է հաշվարկել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը ՀՆԱ-ի ձևավորման վրա՝ հաշվի առնելով դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Ավելին, հավանական է, որ նման բան տեղի է ունեցել մի շարք այլ ապրանքատեսակների մասով, որտեղ հարկման տարբերությունը նույնպես ձևավորել է բիզնեսի սպեկուլյատիվ մոտիվացիա: «Հանրապետական» անցյալից նոր իշխանությունների համար այս յուրօրինակ «բոնուս-նվերը» վերջացավ, թեև դեռ որոշակի իներցիա կլինի ընթացիկ տարվա առաջին ամիսներին։ Արդյունքում լավ է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, աճել է, բայց հիացմունքի առիթ չկա։

գ) Ընթացիկ տարվա կանխատեսումները:

Ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի աճ՝ ընդամենը 4,9%-ով։ Համաշխարհային տնտեսության՝ 3,5 տոկոս աճի կանխատեսումների պարագայում նման բյուջեով իշխանությունները պետք է ամաչեն մարդկանց աչքին երևալ։ Հատկապես՝ տնտեսության «թռիչքային» աճի մասին խոստումներից հետո: Տարին հեշտ չի լինի, խնայված և ներգրավված գումարները կուղղվեն արտաքին տպավորիչ պարտքի գագաթնակետի սպասարկմանը, ուստի ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ներգրավել: Ներդրումներ չեն լինի, մինչև հեղափոխությունը չդադարի լինել «նոր» Հայաստանի բրենդը, մինչև չվերականգնվի վստահությունը բանկային գաղտնիքի նկատմամբ, չդադարեն արտադատական շորթումները բիզնեսից, չդադարեն սեփականության վերաբաշխման մասին խոսակցությունները, և չփոխվի երկրում տոտալ ատելության մթնոլորտը։ Եկամտահարկի հարթ սանդղակը կմեծացնի աղքատների և հարուստների միջև տարբերությունը, ինչը կհանգեցնի սոցիալական լարվածության աճին: Լավագույն դեպքում մեզ սպասվում է տեղում դոփելու տարի:

Անցնող տարին հիշվեց նաև հսկայական ու ժողովրդից թաքուն վճարված նախարարական /և ոչ միայն/ պարգևավճարներով․․․

Ակնհայտ է, որ հասարակության էյֆորիան իշխանությունն ընկալել է իբրև ամենաթողության թույլտվություն, ինչը բերեց հեղափոխական ակտիվիստների կոռուպցիոն ախորժակի մեծացման։ Էյֆորիան անցավ, սակայն պաշտոնյաների ախորժակը մնաց։

Կոնկրետ պարգևատրումների մասով։ Օրենքի շրջանցմամբ խախտվել է պետական ապարատի վարձատրության ամբողջ համակարգը։ Նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարներն անցնում են բանականի սահմանները, սրա հետ մեկտեղ՝ առանց էֆեկտիվության առանցքային ցուցիչների ներդրման, որոնք կկապակցեին պարգևատրումը աշխատանքի կոնկրետ արդյունքներին։ Այսպիսի «ձրիակերական մոտիվացիան» այլասերում է կառավարությունը, իսկ իր անարդարության պատճառով բարոյապես քայքայում է ամբողջ պետական ապարատի աշխատանքը։ Վրդովեցնող է, որ այս մսխումը տեղի է ունենում բնակչության համար զգայուն սոցիալական օբեկտների փակման ֆոնին։

Պատկերացրեք․ նորահայտ պաշտոնյաների ահռելի չափերի հասնող պարգևավճարները, նրանց թանկարժեք ճանապարհորդությունների ծախսերի մեծացումը և կառավարական ամառանոցների շքեղ վերանորոգումների միջոցները կբավարարեն բոլոր փակվող գիշերօթիկների, մանկատների, ծննդատների, այլ առողջապահական հիմնարկների և սոցիալական օբեկտների արդիականացմանը և հնգամյա շահագործմանը։ Ինձ համար դժվար է նորմատիվ բառապաշարի շրջանակներում նկարագրել տեղի ունեցողը, այդ իսկ պատճառով թողնում եմ դա ընթերցողներին։

Կարելի՞ է, արդյոք, խոսել ներքաղաքական նոր փուլի մասին և ինչպե՞ս այն կդրսևորվի։ 2020-ի գլխավոր ներքաղաքական իրադարձությունը, կամ պահանջը, Ձեր կանխատեսմամբ, ո՞րը կարող է լինել։

Աշունը քաղաքականապես ակտիվ էր և վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարագը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձևավորված իշխանությունը՝ մնացել։ Խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվե՞ն, արդոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից և, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Կապանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը։

Ի՞նչ կասեք ընդդիմությունում ձեր դերի մասին՝ ի հեճուկս կալանքին:

Իր էությամբ ու գործողություններով իշխանությունն ինձ վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ ինձ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։ Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում։

Կարո՞ղ է, արդյոք, Ձեր կողմնակիցների և թիմակիցների՝ ազատության համար պայքարը վերաճել քաղաքական շարժման, և այդ հարցում ի՞նչ դեր կունենա Աղվան Վարդանյանի կողմից համակարգվող հանձնախումբը։

Դա միանգամայն հնարավոր է։ Մարդկանց համոզմունքն իրենց իրավացիության մեջ և պայքարի ու զրկանքների պատրաստակամությունը կարևորագույն պայման է ցանկացած քաղաքական պայքարի համար։ Նման մարդիկ մեր ճամբարում շատ են։ Համատեղ աշխատանքը մարդկանց մոտեցնում է, թիմային զգացողություն է ձևավորում և փոխգործակցության փորձ է ստեղծում։ Միավորվելով կազմակերպչական կառույցում՝ նրանք դառնում են իրական քաղաքական ուժ: Ստեղծված կոմիտեի վերաֆորմատավորումը քաղաքական միավորի միայն տեխնիկայի հարց կդառնա, եթե, իհարկե, նրանք դա ցանկանան: Քրեական գործի և ընդհանրապես, դատական գործընթացի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս երկրի դատաիրավական համակարգի ամբողջական կոլապսը։ Արդարադատության հասնել այնտեղ, որտեղ դրա նշույլն անգամ չկա, կարող է ինչ-որ պահի անիմաստ թվալ։ Ուստի չի կարելի բացառել նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական շարժմանը՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար։

Արդեն մեկ ամսից ավելի է, որ կալանավորված է 5-րդ հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ Ի՞նչ եք կարծում․ սա ճնշում է ազատ մամուլի նկատմա՞մբ, թե ՝ բռնաճնշումներ են Ձեր ընկերների և կողմնակիցների հանդեպ։

Անկասկած, առկա է երկու գործոնների համադրություն։ Նրանք մարդկանց չափում են իրենց չարչիական արշինով։ Թավադյանը հարուստ կենսագրության տեր է և ԼՂՀ կայացման գործում մեծ վաստակ ունի, և վստահ եմ , որ նա արժանապատվորեն կհաղթահարի ցարնկացած զրկանք։

 

 

Լրահոս
19 Փետ
Ովքե՞ր են ամենից հաճախ օրգազմ ապրում. նոր հետազոտություն Իրինա Շեյքը Burberry-ի երեկույթին թվերք է պարել (տեսանյութ)Տղամարդը յուրօրինակ նվեր է ուղարկել իր կյանքը փրկած դեռահասի հորը (տեսանյութ) Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին Գայանե Ասլամազյանը լողափնյա լուսանկար է հրապարկելՔիմ Քարդաշյանը դստեր մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100 ինքնաթիռըԱրդեն կան որոշումներ, շուտով կլինեն կադրային փոփոխություններ. ԱԽ քարտուղար «Խոսիր քիչ… Լսիր շատ». Իվետա Մուկուչյանը՝ վառ կերպարում Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան «Նոր չելենջ». աղջիկները սափրում են իրենց հոնքերը (տեսանյութեր)Աշրաֆ Ղանին պաշտոնապես հաղթող է հայտարարվել Աֆղանստանի նախագահի ընտրություններում 24 ժամ ջուր չի լինելու Առյուծը ցույց է տալիս իր վախկոտ «կնոջը»՝ ինչպես ճիշտ որսալ գոմեշին (տեսանյութ)Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն. Ալեն ՍիմոնյանՀրշեջները մարել են Ալավերդիում բռնկված հրդեհը (տեսանյութ) Չեմ մասնակցելու հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին. ՍԴ աշխատակազմի ղեկավարՄիշուստինն արգելել է չինացիներին մուտք գործել ՌուսաստանՀովհաննես Մանուկյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Վլադիսլավ Սուրկովն ազատվել է Վլադիմիր Պուտինի օգնականի պաշտոնից ՀՀ նախագահի գործուղումներն արժեցել են շուրջ 123 մլն դրամ. Փաստինֆո Ստեփանակերտում քաղաքացին հարվածել է ՃՈ ծառայողին և վնասել քիթը ՀՀ և Դանիայի խորհրդարանների խոսնակներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների Հնդկաստանում տղամարդը բռնաբարել է 5 ամսական երեխային Ապարանի ոստիկանները 50 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ) Գետադարձերի ու Վեստսարգիսների ժամանակը ցավոք չի անցել. Արծրուն ՀովհաննիսյանՀարգելի՛ համաքաղաքացիներ, այս աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար (տեսանյութ) Չինաստանը հրապարակել է նոր կորոնավիրուսի բռնկման մասին ամենամեծ ուսումնասիրությունը «Պիտ պաշտպանեմ». ամերիկաբնակ հայ պատանիների հուզիչ կատարումը (տեսանյութ) Ոճաբանն ստիպել է սևամորթ մոդելին կապիկի դիմակ կրել ցուցադրության ժամանակՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարինՉալյանը և Ալեքսանյանը կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը Տիգրան Ավինյանի մոտ քննարկվել են «Հին Երևանի», Կոնդի և 33-րդ թաղամասի ծրագրերը ՀՀ արտաքին պետական պարտքը՝ բոլոր վարչապետների օրոք (տեսանյութ) Ադրբեջանի դիրքորոշումները մերժում են Արցախի ժողովրդի իրավունքները. Մնացականյանը՝ Տոյվո Կլաարին Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվելԵրևանի գործարար թաղապետերը և նրանց բիզնեսներըԱբովյանի ծննդատանը 4,9 կգ գրամ քաշով տղա է ծնվելԱՄՆ-ում զինված տարեց կինը մտել է հիվանդանոց և առևանգել իր թոռնիկինԴատախազը մերժել է Բաբլոյանի և Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված ՀՌՀ նախագահը հանդիպում է ունեցել «МИР»-ի նախագահի տեղակալների հետԱրմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետԳնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ ՀՀ նախագահը ստորագրել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերին առնչվող օրենքների փաթեթը Դավիթ Տոնոյանը Տոյվո Կլաարիի պատվիրակության հետ խոսել է հայ-ադրբեջանական սահմանի զարգացումներից 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներԵս իմ հայրենիքի համար իրականացրել եմ շուրջ 80 միլիարդ դրամի ծրագրեր, իսկ դուք ի՞նչ եք արել. Արա Վարդանյան
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.am«Տղաս տանն է եղել, խմած էլ չի եղել». Ղալումյանի որդին ջարդել է ապարատն ու կոպեկնե՞ր գողացելԹումանյան-Վանաձոր ճանապարհին ջրատարը պայթել է և հեղեղել ճանապարհը (տեսանյութ) Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Ովքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները (լուսանկարներ) Ով է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)«Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԴեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews