Վանեցյանն իր ճանաչելիության համար պարտական է վարչապետին․ Կոնջորյան
Քաղաքական«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց, որ հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ ղեկավարը և նրա համար հասարակության համար հանրային ճանաչելի գործունեությունն սկսվել է հենց այդ պահին։ «Այդ ճանաչելիության համար նա պարտական է հեղափոխությանը, մասնավորապես, ՀՀ վարչապետին»,- ասաց նա:
«Քաղաքական հայտարարությունները, որ անում է Վանեցյանը, կարծում եմ, մակերեսային են, քանի որ նա չունի որևէ քաղաքական կապիտալ, նրա՝ մեզ հայտնի, հանրային գործունեությունը բացառապես տեղավորվել է ԱԱԾ ղեկավարի շրջանակներում»,-ասաց Կոնջորյանը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ավելացրեց. «Կարծում եմ, որ այլևս չպետք է անդրադառնանք Արթուր Վանեցյանի հայտարարություններին, որովհետև նա հանրային կերպով հայտ չի ներկայացրել, և երբ ԱԱԾ նախկին տնօրենը կհայտարարի այն մասին, որ զբաղվում է քաղաքականությամբ, այդ ժամանակ հստակ կլինեն բոլոր դիրքավորումները, և կհասկանանք Արթուր Վանեցյանին որպես ինչ ենք արձագանքում»։