Մասիսի հիվանդանոցը չի փակվի. ավելին՝ պատրաստվում են հիմնանորոգման
Society«Ժամանակ» թերթն այսօրվա համարում գրում է. «Առողջապահության նախարարությունը ցանկանում է կրճատել ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային համայնքների առողջապահական կենտրոնները՝ հիվանդանոցները: Մասնավորապես՝ Մասիս քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները տեղեկացվել են, որ հիվանդանոցը այս տարվա ընթացքում կարող է լուծարվել, և կգործի միայն քաղաքային պոլիկլինիկան: Մասիսցիները կարող են օգտվել կա՛մ Երևանի, կա՛մ Արտաշատի հիվանդանոցների ծառայությունից»:
Տեղեկատվությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ: Վերջինս նշեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Մենք սովորականի պես աշխատում ենք, փակման մասին խոսք անգամ չի եղել: Ասեմ ավելին՝ նախապատրաստվում ենք հիմնանորոգման»: