Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը կոտրում է փոփոխության ձգտողներին. Տաթև Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Արտաքին Քաղաքական

Եթե Եվրոպայի Խորհուրդը ցանկանում է կանխել հակամարտությունները, ապա այն պետք է համառորեն կանգնի ի պաշտպանություն ժողովրդավարական արժեքների: Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթում նշել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին, որի հեղինակն է Թորհիլդուր Սուննան Իսլանդիայից:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին այս մանրամասն և ամբողջական զեկույցի համար: Այս զեկույցը քննության է առնում Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը և միևնույն ժամանակ ցույց է տալիս, թե որքան կոռումպացված և ավտորիտար է Ադրբեջանի վարչակարգը: Մի կողմից, ԵԽԽՎ–ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և իրավացիորեն անհանգստություն հայտնում, որ նախագահի կողմից իրականացվող համաներումների «ակցիաները» տհաճ տպավորություն են ստեղծում, որ իրավական համակարգը Ադրբեջանում կախված է մեկ մարդուց՝ Իլհամ Ալիևից»,-նշել է Տաթև Հայրապետյանը:

ՀՀ պատվիրակության անդամն իր ելույթում կենտրոնացել է խնդրի ոչ թե քաղաքական կողմի, այլ մարդկային կողմի վրա: Նա ընդգծել է, որ այն մարդիկ, որոնց մասին խոսվում է վերոնշյալ զեկույցում, մեկ հիմնական մեղք ունեն՝ նրանք համարձակվել են այլ կերպ մտածել և նույնիսկ խոսել դրա մասին Ադրբեջանի փակ և վտանգավոր իրականության պայմաններում:

«Մենք պետք է գիտակցենք, որ մենք ուղղակի չենք խոսում ձերբակալված մարդկանց ցուցակի մասին,  մենք խոսում ենք մարդկային կյանքների մասին, որոնք կործանվել են անարդարության պատճառով և որովհետև այդ մարդիկ բարձրաձայնել են Ադրբեջանի կոռումպացված և ավտորիտար վարչակարգի կողմից իրականացվող անարդարության մասին: Իմ ադրբեջանցի գործընկեր պարոն Սեյիդովը (հեղ.-Սամեդ Սեյիդով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար) հարցնում է՝ ինչու՞ են հայ պատվիրակները գրանցվել և խոսում այս թեմայով: Պատասխանը շատ պարզ է պարոն Սեյիդով: Տեսության համաձայն՝ ժողովրդավարությունները չեն պատերազմում միմյանց դեմ, քանի որ ժողովրդավարական և բաց հասարակությունում նույնիսկ ամենախնդրահարույց հարցերի մասին խոսում են և քննարկում: Ինչն, իհարկե, չի կարելի ասել մեր հարևան Ադրբեջանի դեպքում: Եթե Եվրոպայի Խորհուրդը ցանկանում է կանխել հակամարտությունները, ապա այն պետք է համառորեն կանգնի ի պաշտպանություն ժողովրդավարական արժեքների»,-նշել է Տաթև Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը կոտրում է այն մարդկանց, որոնք տարբեր են, որոնք փոփոխություն են ուզում և որոնք համարձակվում են հակադրվել վարչակարգին: Անգամ նախագահի համաներումից հետո շատ քչերն են համարձակվում շարունակել իրենց ակտիվությունը և քննադատել իշխանություններին, քանի որ նրանք մեծամասամբ կոտրվում են բազմաթիվ տանջանքներից և ճնշումներից հետո, որոնց հետ առերեսվում են բանտում:

«Հիմա իմ ադրբեջանցի գործընկերները խոսում են Ադրբեջանում ընթացող այսպես կոչված բարեփոխումներից և փոփոխություններից, արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որի միջոցով խոստանում են բերել երիտասարդությունը խորհրդարան, բայց իրականում մենք ընդամենը ականատես ենք լինում ոչ թե քաղաքականության փոփոխության, այլ ընդամենը դեմքերի փոփոխության, քանի որ ձևական և իմիտացված ռեֆորմերը չեն դարձնելու ավտորիտարիզմը ժողովրդավարություն» ,-եզրափակել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ
Ամենադիտված