Թբիլիսիում հարվածել են սկանդալային «Ռուսթավի-2» հեռուստաալիքի նախկին տնօրեն Նիկա Գվարամիային
GeorgiaԹբիլիսիի քաղաքային դատարանում անհայտ անձը հարվածել է ընդդիմադիր «Գլխավոր ալիք» հեռուստաալիքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia.ru կայքը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն` տղամարդը դատարանի շենքում մոտեցել է Գվարամիային և հարվածել նրա դեմքին: Դատարանում Գվարամիան հանդես էր գալիս որպես «Գլխավոր ալիքի» համասեփականատեր Գիորգի Ռուռուայի փաստաբան: Ռուռուան մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար:
Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին: