Իշխանությունը նման է կամակոր երեխայի, ով ՍԴ անունով «խաղալիքն» է ուզում․ Արծվիկ Մինասյան
ՔաղաքականՀունվարի 8-ին ՀՅԴ-ը դատական հայցադիմում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ։ «Մի մարդ, ով ԱԺ պատգամավոր է, հնչեցնում է զրպարտություն ԱԺ ամբիոնից, ինչը անթույլատրելի է։ Այս քայլով ուզում ենք նախադեպ ունենալ, քանի որ նախկինում նման հայցադիմում չի եղել»,- ասաց Մինասյանը։ Փաստաբան Հայկուհի Սեդրակյանն ասաց, որ հայցը վիրավորանքի և զրպարտության դեմ է. «Գործը կքննվի առաջին ատյանի դատարանում»։
Փաստաբանի խոսքով՝ իրենք պահանջում են ներողություն խնդրել վիրավորանքի և զրպարտության համար՝ յուրաքանչյուրի դեպքում մեկական դրամ փոխհատուցումով։
Մինասյանը նշեց, որ գումարը սիմվոլիկ է, քանի որ ոչ մի գումար չի կարող վիրավորանքն ու զրպարտությունը փոխհատուցել։
«Մենք ուրախ կլինենք տեսնել Բաբաջանյանին դատական նիստին՝ իր խոսքերը ապացուցող փաստերով։ Մենք պատրաստ ենք ցանկացած փաստ լսել դատարանում։ Մինչ այժմ նա ներկայացրել է կարծիք, որը հիմք չունի կամ կեղծ հրապարակումներով է հանդես եկել»։
Մինասյանն անդրադարձավ նաև ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ իշխանության այս վարքագիծը անթույլատրելի է. «Նրանք ուզում են սեփական քաղաքական շահը առաջ տանել։ Ես ամոթ եմ համարում գրիչի թեմայի կամ գրկախառնության մակարդակի խոսակցությունները, բայց որ հարձակում են սկսել ՍԴ դեմ վաղուց է հայտնի։ Իշխանությունը այդ ցածրակարգ խոսակցություններով է փորձում ազատվել ՍԴ-ից։ Իշխանիության նման վարքագիծը տանելու է առճակատման։ Իշխանությունը նման է կամակոր երեխայի, ով ՍԴ անունով «խաղալիքն» է ուզում»։