Արսեն Թորոսյանը՝ 200 գինեկոլոգի կողմից Ռազմիկ Աբրահամյանի համար ստորագրահավաքի մասին
ՀասարակությունՏեսել եմ մամուլում նման հաղորդագրություն, սակայն ուզում եմ ասել, որ որևէ մարդու մեղավորության ապացուցումը միայն նախաքննության և դատաքննության վրա է և ստորագրությունները չէ, որ պետք է որոշեն՝ մարդը մեղավոր է, թե՝ չէ։ Այս մասին այսօր ասուլիսում, անդրադառնալով Ռազմիկ Աբրահամյանի համար շուրջ 200 գինեկոլոգի կողմից կազմակերպված ստորագրահավաքի հարցին, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։