Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ նշելով դրանց անօգտակարությունը
IranԱՄՆ պատժամիջոցները Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, հաստատել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ԱՄՆ-ը հինգշաբթի ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են մտցվել ԻԱԷԿ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի եւ հենց կազմակերպության դեմ։ Այժմ նրանց ակտիվները ԱՄՆ տարածքում, համաձայն ընդհանուր կանոնների, սառեցվել են։ Բացի այդ, նրանց հետ երրորդ անձանց ցանկացած գործարք երկրորդային պատժամիջոցների առարկա կհանդիսանա։