Հայկ Սարգսյանի գործով դատական նիստում հետազոտվել է իրեղեն ապացույց համարվող ատրճանակը
ПравоԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Դատական նիստին հետազոտվել է գործում առկա իրեղեն ապացույց համարվող «Պ 226» մոդելի ատրճանակը:
Դատախազը ներկայացրել է այն ատրճանակը, որով Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածք է հասցրել տուժողին: Պաշտպանական կողմը հրաժարվել է ատրճանակի ուսումնասիրությունից:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 20-ին ժամը 15:00-ին:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձիև ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով:
2018 թվականին սեպտեմբերի 10-ին դատարանը բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել կալանքից: