Լրագրողը Ալեն Սիմոնյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 100 դրամ
БлогосфераԼրագրող Նանե Արզումանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Նանե Արզումանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Հայցադիմումով պահանջել ենք հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել 100 ՀՀ դրամ։ Հայցը կապված է Նանե Արզումանյանին վիրավորելու հետ։ Ալեն Սիմոնյանը վիրավորել է Նանե Արզումանյանին եւ խախտել պաշտոնատար անձի հաստակաշիության միջազգային ստանդարտ կանոնները։ Հայցի մանրամասների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կհայտնեմ լրացուցիչ»,– գրել է նա։