Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Շիրակի մարզում հանցագործությունների թիվը 8,6%-ով աճել է՝ 2018 թվականի համեմատ

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն՝ տեղում ծանոթանալու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Շիրակի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում դրսևորված հանցավորության ընդհանուր միտումները, դրանց կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների, իրավապահ մարմինների և պետական այլ մարմինների գործակցության արդյունավետությանը նպաստող և խոչընդոտող գործոնները, քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման վիճակն ու արդյունքները:

2019թ. ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1422  դեպք, որը 2018թ. համեմատ(1309 դեպք) ավելի է 113-ով կամ 8,6%-ով: Վերջինս պայմանավորված է մի կողմից մարզի դատախազության նախաձեռնությամբ հանցագործությունների և դրանց բացահայտման հաշվառման առավել արդյունավետ կառուցակարգերի ներդրմամբ, մյուս կողմից բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճով, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների դեպքերի ավելացմամբ, ինչպես նաև առանձին հանցատեսակների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործադրած ջանքերի ոչ բավարար արդյունավետությամբ:  Հանցագործությունների բացահայտումը կազմել է մոտ 63%՝ նախորդ տարվա 65,6%-ի դիմաց:   

Հանցավորության աճն արձանագրվել է հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կտրվածքով: Դրան նպաստել են կոռուպցիոն հանցագործությունների, ավտոմեքենաներից կատարված գույքի հափշտակության դեպքերը:

Չնայած դրան՝ որոշակիորեն ավելացել են նաև ծանր (11,1 %-ով) և առանձնապես ծանր (23,1 %-ով) հանցագործությունները:  Հատկանշական է, որ  առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումն ավելացել է մոտ 14.4 տոկոսային կետով՝ 2018թ.-ի 37,5 %-ի դիմաց 2019թ.-ին կազմելով 51,9 %: Նախորդ տարի արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են։

Չնայած ավելացել են ճանապարհատրանսպորտային հանագործությունները, սակայն արձանագրվել է մահվան ելքով ՃԵ կանոնների խախտման դեպքերի 14,3%-ով նվազում:

2019թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործու­թյան 453 դեպք` նախորդ տարվա 433-ի դիմաց: Սակայն այս պայմաններում 5-ով կամ 5,5%-ով նվազել է բնակարանային գողությունների քանակը՝ 2018թ. 91 դեպքի դիմաց 2019թ. կազմելով 86 դեպք: Ընդ որում՝ այս հանցագործությունների բացահատումը կազմել է 34.8 տոկոս՝ 2018թ. 28,6%-ի դիմաց:

ՀՀ գլխավոր դատախազն այս առնչությամբ նշել է, որ բնակարանային գողությունների դեմ պայքարում մարզում արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված են բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, այս հանցագործության տեսակի համար առավել ռիսկային համարվող տարածքներում տեսախցիկներ տեղակայելու, նշված միջոցառումների իրականացման հարցում ոստիկանության և համայնքային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: Արթուր Դավթյանը հանձնարարել է շարունակել սկսված գործընթացը՝ նաև ուժեղացնելով ոստիկանության պարեկապահակային ծառայությունների հերթապահությունը այն գոտիներում, որոնք ամենաշատն են թիրախավորվում հանցագործների կողմից:

Խորհրդակցության ընթացքում մտահոգիչ են համարվել արձանագրված ավազակության 3 դեպքերը՝ 2018թ. նման բնույթի հանցագործության դեպքերի բացակայության ֆոնին: Դրան հակառակ՝ շոշափելիորեն՝ 70,6%-ով նվազել են կողոպուտի դեպքերը՝  2018թ. 17 դեպքի դիմաց 2019թ կազմելով 5 դեպք։

Մարզի դատախազության կողմից նշանակալի աշխատանք է իրականացվել տարաբնույթ հանցագորությունների կատարմանը նպաստող հանգամանքները և պատճառները վերացնելու ուղղությամբ: Պատկան մարմիններին կամ կազմակերպություններին, հիմնականում՝ նախարարներին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, Շիրակի մարզպետին,  բազմաթիվ համայնքապետերին ընդհանուր ներկայացվել է 71 միջնորդագիր՝ 2018թ. 31-ի դիմաց: Դրանց արդյունքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, կարգապահական պատասխանատվության են ենթարկվել բազմաթիվ պաշտոնատար անձինք:

Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզի դատախազության կողմից 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այս շրջանակում մարզի դատախազության կողմից կատարվել է 467 ուսումնասիրություն (2018թ.-ին՝ 226), որոնցով հայտնաբերվել է խախտման 172 փաստ: Դրանցով պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ նախազգուշացվել է 81 անձ, ինչի արդյունքում կամովին վերականգնվել է մոտ 20մլն ՀՀ դրամ: Հարուցվել է 5 քրեական գործ: Ուսումնասիրությունների մեծ մասով գործընթացը շարունակվում է 2020թ.-ին:

Դրական գնահատելով ձեռբերված արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է վերոնշյալ ուղղություններով դատախազական ներգործության միջոցների նպատակային կիրառման ինտենսիվության ապահովումը՝ միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետությունը, քննությունների որակը, բազմակողմանիությունն  ու լրիվությունը, ինչպես նաև դատավարության մասնակիցների իրավունքները մաքսիմալ երաշխավորելու տեսանկյունից ակտիվացնել նաև նախաքննության և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին ցուցումներ, հանձնարարություններ տալու իրավասության կիրարկումը:    

Շիրակի մարզում շոշափելի արդյունքներ են ապահովվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում: 2019թ. կոռուպցիոն դեպքերով քննվել է 201 քրեական գործ, ինչը 85-ով կամ 73,27%-ով ավելի է 2018թ. համեմատ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 7 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 2 քրեական գործով 3 անձինք դատապարտվել են: Գոհունակություն հայտնելով հատկապես կոռուպցիոն դեպքերի հայտնաբերման հարցում իրավապահ մարմինների մարզային կառույցների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի առթիվ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այս գործերով իրականացվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում, դատավարական օրենքի պահանջներին համահունչ, անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների լիարժեքության ապահովմամբ ավարտին հասցնելու, ավելորդ ձգձգումներից խուսափելու հարցը:

Խորհդրակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ անհրաժեշտ է նախապատրաստական լուրջ միջոցառումներ իրականացնել քրեական ենթամշակույթի քրեականացման մասին օրենսդրական նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո քրեականացվող արարքների հնարավոր դրսևորումների կանխմանը, բացահայտմանը, դրանք կատարող անձանց պատասխանատվության ենթարկվելն ապահովելուն, ինչպես նաև  քրեական ենթամշակույթի կեղծ և հանցածին արժեքներից երիտասարդությանը զերծ պահելուն միտված իրազեկման ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազի կողմից տրվել են նաև մարզի դատախազության արդյունավետության բարձրացմանը միտված այլ հանձնարարություններ:

 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել է
Ամենադիտված