Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտե
Արտակարգ ՊատահարԱյսօր InfoPort.am-ը տեղեկություն էր տարածել, թե հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին: Ըստ նախնական տվյալների նա ջրում մնացել է մոտ յոթ օր, իսկ դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։
Սակայն ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Նաիրա Հարությունյանը փոխանցեց, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «infoport.am կայքում հրապարակված լուրի առնչությամբ նախնական հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ աշնանը մահացած հայտնաբերված տղամարդը որևէ առնչություն չի ունեցել Հայկ Հարությունյանի հետ:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով մարտի 1 գործով առանցքային վկա էր, ինքնասպանություն է գործել իր ամառանոցում։ Ըստ նախաքննության, ինքնասպանության ժամանակ ամառանոցում եղել է մի մարդ։