«Ռոմա»-ն զիջել է «Սասուոլո»-ին
ՍպորտԻտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Սասուոլո»-ի հետ:
Տան տերերին` «Սասուոլո»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց 4 գնդակ ուղարկել «գայլերի» դարպասը, սեփականն ընդունելով երկուսը: «Ռոմա»-ի կազմում աչքի ընկան Զեկուն և Վերետուն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է 39 միավորով: