ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի 

Ո՞վ է դատական իշխանության իրական ղեկավարը․․․

Իրավունք

Վերջին օրերին բուռն քննարկում է սկսվել այն մասին, թե ով է դատական իշխանության ղեկավարը։ Խոսակցությունները թեժացան, հատկապես, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարության ֆոնին, երբ վերջինս հարցազրույցներից մեկում նշեց, որ մի իշխանության ղեկավարն ինքն է, մյուսինը՝ Փաշինյանը, և իշխանության մյուս ճյուղերն իրավունք չունեն որոշելու՝ ինքը լինի ՍԴ նախագահ, թե ոչ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր հերթին հայտարարեց, որ Թովմասյանը, ընդամենը, ՍԴ նախագահն է, և ոչ իշխանության որևէ ճյուղի ղեկավար, ինչպես ինքն է իրեն «հռչակել»․ «Նա որևէ ճյուղի ներկայացուցիչ չէ։ Թովմասյանը, լինելով ՍԴ նախագահ, և կարել-ձևելով սահմանադրությունը, որով մենք այսօր ապրում ենք, այնքան անգրագետ հայտարարություն է անում, որ նույնիսկ չի հասկանում՝ ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ։ Դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը, և Թովմասյանն անգամ դա չի հասկանում»։

Սրանից հետո սկսեցին հարցի շուրջ իրարամերժ տեսակետներ հնչել․ ոմանք սկսեցին հակադարձել իմքայլական պատգամավորին, սակայն գտնվեցին նաև հակառակ տեսակետներ հայտնողներ։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք շարունակում է պնդել կարծիքը, թե՞ հնարավոր է փոխել է տեսակետը, վերջինս պատասխանեց․ «Թեմայի վերաբերյալ կխոսեմ մի քանի օրից։ Խոսք եմ տալիս ԱԺ-ի ամբիոնից հատուկ անդրադառնալ ցնցումների մեջ ընկած բոլոր մարդկանց ասածներին՝ նրանց հանգիստ կյանք ապահովելու համար»,- ասաց պատգամավորը։ 

Մեզ հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Թովմասյանի ասածը, սակայն հարցի վերաբերյալ Սահմանադրությունն ունի դրա մեկնաբանությունը․ «Սահմանադրությունը կոնկրետ որևէ մեկին չի դիտում որպես դատական իշխանության ղեկավար մարմին, բայց դատական իշխանության մասին գլխում նշվում է, որ Հայաստանում արդարադատություն իրականացնում է Սահմանադրական դատարանը, դատարանները։ Ասվում է, որ դատական իշխանության անկախությունը, դատավորների անկախությունը ապահովում է Բարձրագույն դատական խորհուրդը, նաև սահմանում է վերջինիս լիազորությունների շրջանակը։ Այս ամենը համադրելով տեսնում ենք՝ դատական իշխանությունը կարգավորելու, դատավորներ նշանակելու, դատավորների թեկնածուներ առաջարկելու, դատավորների լիազորությունները կասեցնելու, դատավորներին մի դատարանից ուրիշ դատարան տեղափոխելու և այլ իրավասություններ դրված են ԲԴԽ-ի վրա։ Իսկ ՍԴ-ի հիմնական գործառույթը սահմանադրական արդարադատության իրականացումն է, օրենքների սահմանադրականության հարցի որոշումը։ Այս տեսանկյունից դատական իշխանության համակարգում ԲԴԽ-ն ավելի շատ լիազորություններ ունի, քան ՍԴ-ն»,- նշեց Բեքմեզյանը։

Նրա խոսքով՝ ԲԴԽ-ում հարցը քննարկվել է զուտ գործընկերային խոսակցության շրջանակում և բոլորի տեսակետը հետևյալն է․ «Գտնում ենք, որ դատական իշխանության իրական ղեկավարը Բարձրագույն դատական իշխանությունն է։ ԲԴԽ-ի գործառույթները վերլուծելիս՝ տեսնում ենք, որ ԲԴԽ-ի վրա դրված է պարտականություն, որով կարող է կազմակերպել, համակարգել դատական իշխանության գործունեությունը, բացառությամբ՝ ՍԴ-ի։ Իսկ ՍԴ-ն որևէ ֆունկցիա, գործառույթ չունի՝ կապված դատական իշխանության կազմակերպման և գործունեության իրականացման հետ»,- նշեց  ԲԴԽ անդամը։

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ յուրաքանչյուր դատավոր միայն ինքն է իր ղեկավարը․ «Քանի դեռ դատավորները սա չեն հասկացել, մոռացեք արդարադատությունը։ Զուտ պրոտոկոլի տեսանկյունից պաշտոնական միջոցառումների ժամանակ իբրև դատական իշխանության ներկայացուցիչ միշտ հանդես է գալիս ՍԴ նախագահը, քանի որ դատարանների մեջ միայն ՍԴ-ն է սահմանադրական մարմին ու նույն հարթության վրա է գտնվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ամենադիտված