ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից 

Եթե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, պետք է դիմի իրավապահ մարմիններին. Նիկոլայ Բաղդասարյան

Քաղաքական

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխությունների փաթեթի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ։

Պարոն Բաղդասարյան, նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարեց, որ շարունակում է մտահոգված լինել ՍԴ-ին վերաբերող իրավիճակով եւ կիսում է ԵԽԽՎ-ի՝ օրերս տարածած հայտարարությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

Գիտեք, տեքստի բովանդակությունից, որը ես ընթերցել եմ եւ համացանցում տեղադրված է եղել, չեմ կիսում այն կարծիքը, որ այնտեղ ինչ-որ մտահոգություն կա։

Բայց Վենետիկի հանձնաժողովի նախագահն ուղիղ հայտարարում է, որ շարունակում է մտահոգված մնալ Հայաստանի ՍԴ-ին առնչվող բաց կոնֆլիկտի առկայությամբ։

Տեսեք, վաղաժամ թոշակի գնալու գործընթացի տրամաբանությունը հետեւյալն է, երբ հասարակությունը պահանջարկ ունի, որպեսզի դատական համակարգի նկատմամբ վստահություն ձեւավորվի, դատավորները տեսնում են, որ վստահությունը իրենց հանդեպ ցածր է, ասում են՝ մենք դուրս ենք գալիս վաղաժամ պայմանական թոշակի, որպեսզի զոհաբերելով իրենց աշխատանքը, նոր դատավորներ ընտրելով, բարձրացնեն դատական համակարգի նկատմամբ վստահությունը։ Սա երկկողմ, եռակողմ համաձայնության խնդիր է, ոչ թե մեկը մյուսին ճնշելու, այլ՝ մեկը մյուսի հետ համաձայնության գալու խնդիր, դա անցումային արդարադատության գործիքակազմերից մեկն է։

Բայց ՍԴ դատավորներից առնվազն մի քանիսը հրապարակային հայտարարել են, որ չեն պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից:

Եթե իրենց կամարտահայտությունը չկա դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու հարցում, ուրեմն էդ գործընթացը չի կարող ունենալ հաջողություն։ Այսինքն, եթե դատավորները չեն ուզում աջակցել նրան, որպեսզի վստահությունը բարձրանա, իշխանությունների արած քայլը չեն ընդունում, ուրեմն՝ չի ստացվի այդ գործընթացը։ Վտանգավոր բան չկա, դա ոչ թե դատական իշխանության դեմ է, այլ ընդհակառակը՝ դատական իշխանությանն աջակցելու համար է, եթե դատական իշխանությունը ցանկանում է։ Պարտադիր պայման է, որ դատական իշխանությունը ցանկանա դատական համակարգի, դատական իշխանության հեղինակությունը բարձրացնել:

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ նշվում էր, որ վերջին օրերի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն բավարարում վերը նշված չափանիշներին և չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը, այսինքն, վաղաժամ կենսաթոշակային սխեմայի՝ իրապես կամավոր լինելուն եւ դատավորների վրա քաղաքական կամ անձնական ճնշումները բացառելուն։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

թե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, դա քրեորեն պատժելի արարք է , պետք է դիմի իրավապահ մարմիններին՝ ասի, որ ես նման տվյալներ ունեմ։

Դուք կարծում եք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը պետք դիմի ՀՀ իրավապահ մարմինների՞ն։

Ես կարծում եմ, որ եթե նման փաստեր կան, ինքը պետք է բարձրաձայնի այդ փաստերի վերաբերյալ եւ մեր իրավապահ մարմիները քննություն կատարեն այդ փաստերի վերաբերյալ։ Դուք՝ որպես լրագրող, դա նույնպես գիտակցում եք, այսինքն, ես չեմ կարող ասել՝ ճնշում կա լրագրողի նկատմամբ եւ ոչ մի փաստ չունենամ չէ՞։ Պետք է փաստեր լինեն, հակառակ դեպքում, ցանկացած մարդ կարող է ասել, որ ճնշում կա դատարանի վրա, լրագրողների վրա, պատգամավորների վրա ... հանգուցալուծումը որտե՞ղ եք տեսնում այս դեպքում։

Հայտարարության մեջ շեշտվում է ինստիտուցիոնալ զսպվածության եւ պետական ինստիտուտների միջև փոխադարձ հարգանքի մասին։ Արդյո՞ք սա ուղերձ չէ։  Երբ վարչապետը հայտարարում է, որ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ», ճնշում չե՞ք համարում։

Չէ, ինչո՞ւ եմ ճնշում համարում, վարչապետը որոշակի հիմնավորումներ է ներկայացրել, ինձ համար այդ հիմնավորումները տրամաբանական են։ Մինչեւ վարչապետի ասելը, ես դա վաղուց ասել եմ, եթե նայեք իմ նախընտրական քարոզարշավը, կտեսնեք, որ ասել եմ՝ ես գնում եմ դառնամ պատգամավոր եւ իմ նպատակներից մեկն է լինելու վերականգնել ՀՀ-ում արդարադատությունը։ Դա ճնշո՞ւմ է ինչ-որ մեկի նկատմամբ։ Դուք չե՞ք ուզում, որ այս պետությունում գործի արդարադատությունը, եթե որեւէ դատավոր չի գործում արդարադատության շահերից, եթե որեւէ դատավոր խախտում է մարդկանց իրավունքները, որեւէ դատավոր պաշտոնի է նստել ապօրինի ճանապարհով, ի՞նչ եք առաջարկում անել, իշխանությունը գտալուց հետո հանդուրժի՞ այդ ամենը։

Պարոն Բաղդասարյան, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որեւէ որոշում այդ առնչությամբ գոյություն չունի։ Անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում նաեւ վարչապետի այն հայտարարության մեջ, թե ՍԴ-ի լիազորություններն օկուպացված են։

Ես չեմ հասկանում, ի՞նչ օրինական ուժի մեջ մտած վճիռ պետք է լինի, որ ես, որպես իրավաբան, կարդալով Սահմանադրությունը, հասկանամ, որ սահմանադրական նորմերը այնպես է ձեւակերպել, որպեսզի ինքն իր պաշտոնը պահպանի ուժի զոռով, ի՞նչ վճիռ, կո՞ւյր եմ, ի՞նչ եմ, չե՞մ կարողանում կարդալ հոդվածները։ Անմեղության կանխավարկածի խնդիրը լինում է, երբ դու մարդուն մեղադրում ես հանցագործության մեջ: Ես խոսում եմ այն մասին, որ ինքը Սահմանադրության անցումային դրույթները՝ 213-րդ հոդվածը ձեւակերպել է այնպես, որ իր անձնական պաշտոնը պահպանի։ Չի կարելի Սահմանադրություն ընդունել, որ մարդը իր պաշտոնը պահպանի։ Մարդը իր պաշտոնի համար ընդունի Սահմանադրություն, էդպես չի լինում։

Ձեր գործընկեր Վահագն Հովակիմյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով նախատեսվում է չեզոքացնել ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջը։ Ի՞նչ կարծիք ունեք նախագծի վերաբերյալ։

Այդ հարցը իրեն պետք է տաք։ Ինքը ժամանակին Ձեր կոլեգան է եղել, շատ ավելի լավ կպատասխանի։ Ես գտնում եմ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածների սկզբունքներին։ Չի կարելի պաշտոն պահելու համար Սահմանադրության անցումային դրույթներով նման կարգավորում տալ, այսինքն, չի կարող պատահել, որ Սահմանադրությամբ նախատեսված լինի, որ ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարով բայց անցումային դրույթներով ասի՝ մինչեւ 2035 թվականը ինքը կարող է պաշտոնը զբաղեցնել։

Խոսքը Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ սահմանադրականության ստուգման պարտադիր պահանջը շրջանցելու մասին է։ Սրա հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք։

Այդ հարցի հասցեատերը ես չեմ, սահմանադրագետները կասեն։ Իմ՝ ոչ մասնագիտական կարծիքն այն է, որ որոշ փոփոխությունների դեպքում, երբ հանրաքվե է իրականացվում պետության ներսում, ոչ բոլոր դեպքերում պետք է պահանջվի ՍԴ-ի համաձայնությունը, բայց դա շատ տեսական հարց է, ես դրա մասնագետը չեմ։ Ասենք, պետության կառավարման ձեւը փոխվում է, պառլամենտականը դառնում է նախագահական , այստեղ ՍԴ-ի եզրակացությունը ինչո՞ւ է պետք։ Սա զուտ ոչ մասնագետի կարծիք է, ուղղակի էդ հարցի վերաբերյալ ամեն մեկն իր անձնական շահն ունի, որպես անաչառ իրավաբան, ես կարծում եմ՝ հարցը պետք է քննարկվի, հասկանանք, որ դեպքում է պետք ՍԴ-ի եզրակացությունը, որ դեպում՝ ոչ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինՄեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ
Ամենադիտված