Հաստատակամ քայլերով գնում ենք առաջ` դեպի ավելի անվտանգ մանկություն․ Թորոսյան
BlogosphereԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հաստատակամ քայլերով գնում ենք առաջ` դեպի ավելի անվտանգ մանկություն:
2019թ. ընթացքում արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում:
Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, մանկական (0-1 տարեկան) մահացության ցուցանիշը 2019թ. համար կազմել է
6,2‰ (բացարձակ թիվը կազմել է 224 դեպք)` 2018թ. նույն ժամանակատվածի 7,1‰ (բացարձակ թիվը կազմել է 261 դեպք) համեմատությամբ:
Համապատասխանաբար կրճատվել է նաև 0-5 երեխաների մահացության ցուցանիշը` 2019թ. համար
կազմելով
7,6‰ (բացարձակ թիվ` 276), 2018թ. նույն ժամանակահատվածի 8,7‰ (բացարձակ թիվ` 317) համեմատությամբ:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մանկաբարձ-գինեկոլոգներին, նեոնատոլոգներին, մանկական ռեանիմատոլոգներին, մանկաբույժներին և բոլոր մնացած մանկաբուժական ուղղվածությամբ բժիշկ մասնագետներին այս ձեռքբերման համար»: