Լավ աշխատակիցներին վատերից տարանջատելու համար ԱԻՆ-ում մշակվում է բալային համակարգ
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունում խրախուսման ֆոնդի ավելի հավասարաչափ տրամադրելու համար մշակվում է բալային համակարգ:
Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«ԱԻՆ-ում դրամական խրախուսման ավելացում է սպասվում: 2019 թվականին խրախուսման ֆոնդը հավասարաչափ տրամադրվել է, իսկ այժմ դրա կարգավորման համար մշակվում է բալային համակարգ: Սրանով լավ աշխատողները դրամական օգնություն կստանան»,- նշեց Ցոլակյանը։
Նրա խոսքով՝ բալային համակարգը ստեղծվել է լավ աշխատակիցներին վատերից տարանջատելու համար։
Նախարարը շեշտեց, որ մանրամասն կներկայացնի բալային համակարգը, երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի։