Վերմիշյանի գործով ձերբակալել են նաեւ նախկին ռեկտորին. Hraparak.am
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է։ Ըստ ամենայնի կոռուպցիոն չարաշահումների հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քիչ առաջ Hraparak.am-ին տեղեկացրին, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Քաղաքաշինության եւ ճարտարապետության համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Hraparak.am-ը փորձել է կապվել նրա հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի է եղել։