Ինքնասպանության փորձը փրկել է շոտլանդացի տղամարդու կյանքը (լուսանկարներ)
ԼուսանկարներՇոտլանդիայի բնակիչը փորձել է ինքնասպանության դիմել, սակայն, բացահայտելով իր մահացու հիվանդությունը, բուժվել է և նոր կյանք սկսել:
Ռոբերտ Ալլենը վերջին շրջանում միշտ հոգնածություն է զգացել: Նրա մոտ դեպրեսիա է սկսվել, դրա պատճառով չի կարողացել ժամանակ տրամադրել իր մանկահասակ որդուն և կնոջը, գրում է Mirror-ը:
Մի օր 38-ամյա տղամարդը որոշել է ինքասպան լինել, բայց, բարեբախտաբար, կինը հասցրել է փրկել նրան:
Նա ստիպել է տղամարդուն դիմել բժշկի և հետազոտվել: Հիվանդանոցում Ալլենի մոտ հայտնաբերվել է լյարդի քաղցկեղ՝ սկզբնական շրջանում, որը, ըստ բժիշկների, եղել է հոգնածության գլխավոր պատճառը:
Բժիշկները վիրահատել են շոտլանդացուն և հեռացրել քաղցկեղը: Վիրահատությունից հետո տղամարդն իրեն ավելի լավ է զգացել:
Ալլենը խոստովանել է, որ ինքնասպանության փորձը փրկել է իր կյանքը և նոր կյանքի շանս տվել:
«Իմ հոգեկան խանգարումը շատ ավելի վտանգավոր էր, քան քաղցկեղը: Ես հավատում եմ, որ քաղցկեղն ինձ պատահած ամենալավ բանն էր, որովհետև այն ինձ ստիպեց ամբողջովին փոխել իմ կյանքը: Հիմա ես իմ ողջ ժամանակը նվիրում եմ ընտանիքիս», - նշել է տղամարդը: